ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր. ենթածրագիր 1» վարկային համաձայնագրի նախագծին:«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ համաձայնագրով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 40 մլն ԱՄՆ դոլարի բյուջետային աջակցության վարկ:
«Բյուջետային աջակցության վարկավորման մեխանիզմը, ի տարբերություն նպատակային ծրագրերի, հնարավորություն է տալիս ֆինանսավորելու բյուջեի կարևորագույն ծախսային կատեգորիաները: Վարկը կտրամադրվի 15 տարի մարման ժամկետով, որից 3 տարին՝ արտոնյալ»,- ասաց Արամյանը:
Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է, մասնավորապես, հարկաբյուջետային կարգապահության և թափանցիկության բարելավման նպատակով հզորացնել պետական պարտքի և ֆիսկալ ռիսկի կառավարման հզորացում: