Մի խումբ ապրանքների ակցիզային հարկի բարձրացումից ակնկալվում է ստանալ 10 մլրդ 280 մլն դրամ լրացուցիչ եկամուտ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարկային օրենսգրքով կատարված փոփոխությունների արդյունքում կառավարությունը նախատեսում է 10 միլիարդ 280 դրամի լրացուցիչ եկամուտ ստանալ 2018 թվականին: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը:

«Սա հիմնականում պայմանավորված է ծխախոտի, բենզինի, սեղմած գազի և ալկոհոլային խմիչքների նկատմամբ ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացմամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Ջանջուղազյանը:

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կարծիք հայտնեց, որ ակնկալվող լրացուցիչ եկամուտն ավելի շատ պետք է լինի, քան նախատեսված 10 միլիարդ 280 դրամը: «Ես այդ թիվն արժանահավատ չեմ համարում, քանի որ հունվարի 1-ից, երբ ուժի մեջ կմտնի հարկային օրենսգիրքը, սեղմած գազի, բենզինի, ծխախոտի, ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկի դրույքաչափերը բարձրանում են, և հաշվի առնելով այս ապրանքների շրջանառության և իրացման ծավալները, ինչպես նաև եկամտային հարկի փոփոխությունները, ես կարծում եմ, որ այդ լրացուցիչ եկամուտն ավելի մեծ պետք է լինի: Ես խնդրում եմ, եթե դուք ունեք թվեր, թե մենք որ ապրանքի մասով որքան շրջանառություն ունենք և որքան հարկային եկամուտ ենք ակնկալում յուրաքանչյուր ապրանքի մասով ստանալ, հնչեցրեք, որպեսզի մեզ համար էլ պարզ լինի»,- ասաց Մելքումյանը:

Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանն ընդգծեց, որ իրենք արժանահավատ են համարում հարկային օրենսգրքով նախատեսված փոփոխությունների արդյունքում ակնկալվող լրացուցիչ եկամտի չափը՝ 10 միլիարդ 280 միլիոն դրամը: «Մենք շատ մանրամասն ներկայացրել ենք բացատրագրում: Ենթադրությունները մանրամասն ներկայացված են: Եթե դուք ավելի լավ ենթադրություններ ունեք, եկեք քննարկենք: Մենք պատրաստ ենք քննարկել յուրաքանչյուր ապրանքի մասով առանձին վերցրած: Մենք համարում ենք արժանահավատ, թե ինչ կլինի՝ կյանքը ցույց կտա: Մենք տվել ենք մեր ունեցած ողջ տեղեկատվությունը, այն ենթադրությունները, որոնց հիման վրա այդ կանխատեսումներն արված են և դուրս ենք եկել այդ թվի վրա»,- մանրամասնեց Ատոմ Ջանջուղազյանը:

Հայերեն Русский

Տեղումնաբեր ցիկլոն է մոտենում, օդի ջերմաստիճանը կնվազի

Բուժաշխատողները պետք է անհատական լիցենզիա ունենան․ այդ նպատակով նախատեսված քննությունները կանցկացվեն 2027-ի հունվարից

Պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն է

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը

Պակիստանի ԶՈւ-ն հետ է մղել թալիբների հարձակումն Աֆղանստանի հետ սահմանին. Reuters

Երևանում մեկնարկել է երկօրյա ակնաբուժական միջազգային համաժողովը

Հայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմինները

Գեղարքունիքի մարզպետը խրախուսել է մարզի փրկարարներին

Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի պաշտպանության նախարարին

Նեթանյահուն Արգենտինայի նախագահի հետ քննարկել է երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցեր