Արցախի ղեկավարը ներկա է գտնվել արտակարգ իրավիճակների հատուկ տեխնիկայի եւ փրկարարական հմտությունների ցուցադրությանը
1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 29-ին ներկա է գտնվել Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրվան նվիրված հատուկ տեխնիկայի եւ փրկարարական հմտությունների ցուցադրությանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը կարեւորել է նման միջոցառումները, որոնք վկայում են համակարգի աշխատակիցների բարձր արհեստավարժության եւ մասնագիտական պատրաստության մասին։
Կարդացեք հոդվածը` Русский