Արցախ

Կիևի ազգային պատկերասրահում բացվել է Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդես

2 րոպեի ընթերցում

Կիևի ազգային պատկերասրահում բացվել է Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի ազգային պատկերասրահում բացվելէ «Հանճարը և ծովը. ավանդույթները, որոնումները, հայտնագործությունները» խորագիրը կրող ցուցահանդես` նվիրված Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին և պատկերասրահի 95-ամյակին:

Ցուցահանդեսի կազմակերպումը ողջունեց Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը:

«Մասնագետների նախաձեռնության շնորհիվ,ականավոր հայրենակիցների արվեստըշարունակում է ուրախացնել արվեստի սիրահարներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ AnalitikaUA.net-ին ասել է Վիլեն Շատվորյանը։

Կազմակերպիչները, նկարագրելով հայ նկարչի ստեղծագործական ուղին, նշել են, որ Այվազովսկին եղել է ականավոր բնանկարիչ, մարինիզմի հիմնադիր, ում աշխատանքները մեծ ազդեցություն են թողել հայկական, ուկրաինական ու ռուսական մշակույթների վրա:

Ցուցահանդեսը ներառում է ավելի քան մեկ տասնյակ նկարներ եւ գրաֆիկական աշխատանքներ, որոնք ներկայացնում են նկարչի աշխատանքի տարբեր ժամանակաշրջանները:

Ցուցահանդեսում ներկայացված եննաևXVIII-XX դարերի նկարչության եւ գրաֆիկայի ավելի քան 60 աշխատանքներ, որոնք վերաբերվում են ծովային թեմային:

Ցուցադրվում են նաև Այվազովսկու լուսանկարները, որոնք կորել էին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, իսկ այնուհետև գտնվել, ինչպես նաև Շերեմետևի թանգարանի ցուցանմուշները` արխիվային նյութերը, լուսանկարները, 19-րդ դարի մարտական նավերի տարբեր իրերը և անձնակազմի ունեցվածքը:

Ցուցահանդեսը բաց կլինիմինչեւ հոկտեմբերի 31-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում