Մշակույթ

«Վերջին բնակիչը» ֆիլմի վենետիկյան ցուցադրությունը հիստերիայի ալիք է բարձրացրել Ադրբեջանում

2 րոպեի ընթերցում

«Վերջին բնակիչը» ֆիլմի վենետիկյան ցուցադրությունը հիստերիայի ալիք է բարձրացրել Ադրբեջանում

ԵՐԵՎԱՆ, 15ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ - ԱՐՑԱԽՊՐԵՍ:Վենիտիկի կինոփառատոնի շրջանակներում արցախցի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» գեղարվեստական ֆիլմի ցուցադրությունը հիստերիայի մեծ ալիք է բարձրացրել Ադրբեջանում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով «Արցախպրես»-ին,բացի մամուլի հրապարակումներից, այդ երկրի Միլի մեջլիսի պատգամավոր Գանիրա Փաշաևան, «Սիբիսի» հեռուստաընկերությանը տված մեկնաբանության մեջ հայտնելով իր վրդովմունքը, այնուամենայնիվ, հուսահատություն է հայտնել՝ ասելով. «Մենք կարող ենք դադարեցնել այդ գործընթացը՝ միայն այդ թեմայով ավելի շատ ֆիլմեր նկարահանելու և դրանք ցուցադրելու միջոցով, սակայն նույնիսկ եթե դա տեղի չունենա, ապա հնարավորություն կստեղծվի պատմել իրականության մասին և այն կլսվի»:

Ադրբեջանական հիստերիային անձամբ կինոռեժիսորը շատ հանգիստ է վերաբերվում: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ջիվան Ավետիսյանն ասել է, որ այն սպասելի էր և որևէ կերպ չի կարող խանգարել իր աշխատանքին: «Ես իմ պայքարի ձևն եմ ընտրել աշխարհին ցույց տալու և ապացուցելու իրական ճշմարտությունը,- ասել է կինոռեժիսորը,-: Ավելին՝ այժմ աշխատում եմ իմ հաջորդ նախագծի՝ «Դրախտի դարպասը» ֆիլմի վրա, որը մեկ այլ դիտանկյունից կներկայացնի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը և մարդկային ճակատագրերի վրա դրա ազդեցությունը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում