Վաճառի Սուրբ Ստեփանոս դամբարանի և վանքի պեղումների ընթացքում 5-6-րդ դարերի եզակի նմուշներ են հայտնաբերվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտակերտի շրջանի Ծմակահող համայնքի Վաճառի Սուրբ Ստեփանոս դամբարանի և վանքի պեղումների ընթացքում հայտնաբերվել են 5-6-րդ դարերի եզակի նմուշներ՝ թևավոր խաչ, 12-13-րդ դարերի 30-ից ավել խաչքարեր, բազմաթիվ նոր արձանագրություններ: Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ Ստեփանոսի դամբարանը, որը Վաչագան բարեպաշտի ժամանակ է կառուցվել, մշակույթի կարեւոր դրսեւորումներից է: «Սուրբ Ստեփանոսի մասին մատենագրական ոչ մի նյութ չկա, մեր պատմիչները ոչինչ չեն հաղորդել: Տեղեկություններ վանքի մասին տալիս են տեղի արձանագրությունները»,-ասաց նա:

Համլետ Պետրոսյանի խոսքով` Վաճառում պեղումներ առաջին անգամ են անցկացվում: «Ես երեք տարի է կարեւորում եմ այս հուշարձանը: Մոսկվայաբնակ Սամվել Գրիգորյանի ֆինանսավորմամբ հուլիս ամսին սկսված պեղման աշխատանքների շնորհիվ շատ բաներ ենք պարզել հատկապես Վաչագան բարեպաշտի ժամանակ վաղքրիստոնեական հետքերի մասին, որոնք գիտականորեն դեռ նոր ենք սկսում հասկանալ»,-հավելեց նա:

Հայերեն English Русский

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ղրղզստանի նախագահները արժևորել են միջազգային ու բազմակողմ հարթակներում Երևանի և Բիշքեքի փոխգործակցությունը

Համբարձում Մաթևոսյանն ու Աբդուլլահ Ալին քննարկել են մի շարք հարցեր