Հայկական ալկոհոլային խմիչքները մեծ ծավալներով չինական շուկա մտնելու հայտ են ներկայացնում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի զարգացման ու Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամները միջազգային շուկաներում համատեղ կխթանեն տեղական արտադրության գինիների ու կոնյակի ճանաչելիությունը։ Այս մասին այսօր համատեղ գործունեության պայմանագիր է ստորագրվել երկու հիմնադրամների ղեկավարների՝ Արմեն Ավակ Ավակյանի և Զարուհի Մուրադյանի միջև։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից:

Որպես առաջին գործնական քայլ, երկու հիմնադրամները միասին կազմակերպում են հայկական արտադրողների մասնակցությունը նոյեմբերի 14-16-ը Չինաստանի Շանհայ քաղաքում «Prօwine China 2017» ցուցահանդեսին։ «Prօwine China»-ն այս ոլորտի միջազգային խոշորագույն ցուցահանդեսներից է, որին այս տարի մասնակցում է 650 ընկերություն 37 երկրից, սպասվում է 12 000-ից ավելի ներկրողների, դիստրիբյուտորների ու մեծածախ գնորդների այցելություն։

«Prօwine China 2017»-ին միասնական տաղավարով Հայաստանի ալկոհոլային խմիչքների ոլորտը ներկայացնում է գինու, կոնյակի ու սպիրտային խմիչքների 15 արտադրող։ Հայկական ընկերությունների մասնակցությունը համաֆինանսավորվում է պետական աջակցության շրջանակում։

Գինու նախորդ միջազգային ցուցահանդեսների ընթացքում ՀԶՀ աջակցությամբ ձեռք բերված պայմանագրերով հայկական խմիչքներն արդեն արտահանվում են Նիդերլանդներ, Բելգիա, Անգլիա, Գերմանիա և այլ երկրներ։ Իսկ անցած տարի ՀԽԳՀ աջակցությամբ միջազգային հեղինակավոր «MUNDUS VINI 20th Grand International Wine Awards» մրցանակաբաշխությանը հայկական գինեգործական ընկերությունների կողմից ներկայացված արտադրանքն արժանացել է 10 ոսկե և 13 արծաթե մեդալի և արտահանման նոր շուկաներ գտել:

«Հայաստանի զարգացման հիմնադրամը միջազգային ցուցահանդեսներում հայկական արտադրանքի առաջմղման արդյունավետ փորձ ունի։ Յուրաքանչյուր էքսպոյից մեր պատվիրակություններն արտահանման պատվերներով են վերադառնում։ «Prօwine China»-ից բացի, իմ թիմը պատրաստ է հետագայում նույնպես իր փորձը ներդրնել՝ գործընկեր հիմնադրամների հետ տեղական արտադրանքը միջազգային գնորդներին ու մատակարարներին լավագույնս ներկայացնելու համար»,- նշել է ՀԶՀ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։

«Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամն իր գործունեության կարճ ընթացքում արդեն հասցրել է տարբեր միջազգային ցուցահանդեսների միջոցով նշանակալի արդյունքների հասնել հայկական գինիների ճանաչելիությունն ու պահանջարկը միջազգային շուկայում բարձրացնելու գործում: Վստահ եմ՝ այս համագործակցությունը նոր հնարավորություններ կընձեռի ոլորտի զարգացման և արտահանման խթանման համար»,-նշել է ՀԽԳՀ գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը։

Հայերեն English Русский

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-03/11/26

Ասիական ինդեքսներ - 03/11/26

Նոյեմբերի 4-ի միջոցառումների անոնս

Ի՞նչ մտահոգություններ ունեն ԱՄՆ ընտրողները Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ. Reuters/Ipsos-ի հարցում

Շաքիի դեպքով մեղադրվող ադրբեջանցի զինծառայողը սպանելու դիտավորություն չի ունեցել․ ՔԿ նախագահ

Առողջապահության նախարարության բյուջեն նախատեսվում է ավելացնել 136 միլիարդ դրամով

Ներկայացվել են Բուլղարիայի ցամաքային զորքերի համար նախատեսված առաջին «Ստրայկեր» մարտական ​​մեքենաները. BTA

Ռուսաստանից 1 մլն ռուբլուց ավելի գումարի արտահանման սահմանափակումը էապես չի անդրադառնա ՀՀ քաղաքացիների և ռուսաստանցի ռելոկանտների վարքագծին․ ԿԲ նախագահ

Նիկոլ Փաշինյանն ու Գերտ Յան Կուպմանը մտքեր են փոխանակել տնտեսության և էներգետիկայի ուղղություններով համագործակցության շուրջ

«Պանիր «Չանախ»» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է