Հակառակորդի թիկունքը մինչ 15 կմ խորությամբ դիտարկելը թույլ է տալիս շատ ավելի վաղ գնահատել գործողությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակառակորդի թիկունքը մինչ 15 կմ խորությամբ տեսնելն այսօր հնարավորություն է տալիս հայկական կողմին ամենաքիչը 1-2 օր առաջ գնահատել հակառակորդի գործողությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 4-ին «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» թեմայով համաժողովին այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը:

«Այսօր բոլոր հենակետերում, որտեղ անհրաժեշտ է դիտարկումներ իրականացնել, մենք կարողանում ենք հակառակորդի թիկունքը տեսնել մինչ 15 կմ խորությամբ: Ի տարբերություն ապրիլյան գործողությունների՝ այն հնարավորություն է տալու ամենաքիչը 1-2 օր առաջ գնահատել հակառակորդի գործողությունները: Ավելի խոր դիտարկումներ իրականացվում են այլ եղանակով, որը հնարավորություն է տալիս ռազմավարական հարթության վրա գնահատելու հակառակորդի գործողությունները»,-ասաց փոխնախարարը:

Նրա խոսքով՝ շարունակվելու են ՀՀ զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրելու, կրտսեր հրամանատարական օղակում արհեստավարժ ենթասպայական կազմի զինծառայողներին ընդգրկելու աշխատանքները: Զինված ուժերը համալրվելու են մասնագիտական բարձր կարողություններով օժտված զինծառայողներով:

«ՀՀ զինված ուժերում մարտական գործողությունների վարման ձևերի և եղանակների կատարելագործման արդյունքում մարտավարությունը և օպերատիվ արվեստը բարձրացնելու են մեր զորքերի շարժունակությունը: Բարելավելու է ուժերի կազմը և կառուցվածքը, բարձրացվելու է ապակենտրոնացված մարտական գործողություններ վարելու կարողությունը; Հաշվի են առնելու թռչող սարքերի, հեռահար խոցման միջոցների և այլ ոլորտներում զարգացումները, որը հանգեցնելու է որակական գերազանցության, անհավասարակշռության չեզոքացման»,-ասաց Զաքարյանը:

Հայերեն English Русский

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-03/11/26

Ասիական ինդեքսներ - 03/11/26

Նոյեմբերի 4-ի միջոցառումների անոնս

Ի՞նչ մտահոգություններ ունեն ԱՄՆ ընտրողները Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ. Reuters/Ipsos-ի հարցում

Շաքիի դեպքով մեղադրվող ադրբեջանցի զինծառայողը սպանելու դիտավորություն չի ունեցել․ ՔԿ նախագահ

Առողջապահության նախարարության բյուջեն նախատեսվում է ավելացնել 136 միլիարդ դրամով

Ներկայացվել են Բուլղարիայի ցամաքային զորքերի համար նախատեսված առաջին «Ստրայկեր» մարտական ​​մեքենաները. BTA

Ռուսաստանից 1 մլն ռուբլուց ավելի գումարի արտահանման սահմանափակումը էապես չի անդրադառնա ՀՀ քաղաքացիների և ռուսաստանցի ռելոկանտների վարքագծին․ ԿԲ նախագահ

Նիկոլ Փաշինյանն ու Գերտ Յան Կուպմանը մտքեր են փոխանակել տնտեսության և էներգետիկայի ուղղություններով համագործակցության շուրջ

«Պանիր «Չանախ»» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է