Հասարակական

Հայ հրշեջները պատրաստ են կրկին մեկնել Վրաստան

1 րոպեի ընթերցում

Հայ հրշեջները պատրաստ են կրկին մեկնել Վրաստան

ԵՐԵՎԱՆ, 31ՕԳՈՍՏՈՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանից հետաքրքրվեց՝ արդյոք հայ փրկարարները կրկին ուղևորվել են Վրաստան՝ մասնակցելու Բորժոմի անտառներում շարունակվող հրդեհաշիջման աշխատանքներին:

Նախարարը տեղեկացրեց, որ երեկ զրուցել է Վրաստանի ներքին գործերի նախարարի հետ:«Պայմանավորվել ենք պատրաստ վիճակում պահել մեր անձնակազմը: Վրացական կողմն ունի ուղղաթիռների խնդիր, ներկա դրությամբ բարձր պատրաստվածությամբ մեր ստորաբաժանումները սպասում են»,-«Արմենպրես»-իփոխանցմամբ, ասաց Տոնոյանը:

Կարեն Կարապետյանը հանձնարարեց ուշադրությամբ հետևել հարևան երկրում առկա իրավիճակին:

Հայ հրշեջ-փրկարարները մի քանի օր առաջ արդեն իսկ առաջին փուլով մասնակցել են Վրաստանում հրդեհաշիջման աշխատանքներին և վերադարձել հայրենիք: Այդ կապակցությամբ հայկական կողմին իրենց շնորհակալությունն էին հայտնել Վրաստանի նախագահն ու վարչապետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում