Մշակույթ

Վարդան Մկրտչյանը նշանակվել է Մայր թատրոնի տնօրեն

2 րոպեի ընթերցում

Վարդան Մկրտչյանը նշանակվել է Մայր թատրոնի տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար ՀՀ մշակույթի նախարարության հայտարարած մրցույթի արդյունքներով հաղթող է ճանաչվել Վարդան Մկրտչյանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մինչ այդ նա ստանձնել էր թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները։

Վարդան Մկրտչյանը ծնվել է 1982թ., Երևանում։ 2003թ. ավարտել է Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինը՝ Սոս Սարգսյանի կուրսը։ 2000-2008թթ. աշխատել է Համազգային թատրոնում՝ որպես դերասան։ Խաղացած դերերի շարքում են՝ Չիփ («Գուցե փրկվենք»), Չելիո («Մարիանի քմայքները»), Դանիել («Ծուղակ»), Չարենց («Չարենցի ուղղիչ տունը»), Դաշույն Մեք («Երեքգրոշանոց օպերա»)։ 2006թ. Չելիոյի դերակատարման համար արժանացել է ՀԹԳՄ Արտավազդ մրցանակին։ 2008թ. USAID-ի «Համայնքային կապեր» ծրագրի շրջանակներում թատրոնի կառավարման թեմայով վերապատրաստում է անցել Բոստոնում և Նյու-Յորքում։ 2008-2009թթ. արվեստի կառավարման դասընթաց է անցել ԱՄՆ-ի Ֆլորիդայի պետական համալսարանում։ 2009թ. Ստանձնել է Համազգային թատրոնի տնօրենի պաշտոնը։ Արվեստագիտության թեկնածու է, արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում