ԱՄՆ պետդեպը հրապարակել է Հայաստանում կրոնական ազատության վերաբերյալ 2016 թ. զեկույցը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հրապարակել է Հայաստանում կրոնական ազատության վերաբերյալ 2016 թ. զեկույցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, զեկույցում նշվում է, որ Հայաստանի Սահմանադրությունը բոլորին տալիս է մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք:

«Սահմանադրությունը հստակ բաժանում է պետությունը և կրոնական կազմակերպությունները: Այն ճանաչում է Հայ Առաքելական Եկեղեցին որպես ազգային եկեղեցի և ազգային ինքնության պահպանող: Քրիստոնեական փոքրամասնության կրոնական խմբերը ազատ են եղել իրենց գործողություններում»,- ասված է զեկույցում:

Զեկույցում նշվում է, որ Հայաստանի 3.1 միլիոն բնակչության 92 տոկոսը Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներ են: Մնացած կրոնական խմբավորումները, որոնք չունեն երկրի բնակչության 1 տոկոսից ավելիի աջակցությունը, կազմում են կաթոլիկները, հայկական Մխիթարյան միաբանության կաթոլիկները, ուղղափառ քրիստոնյաները, ավետարանականները, հիսունականները, խարիզմատիկ քրիստոնյաները, Եհովայի վկաները, մորմոնները, ասորիները, եզդիները, հրեաները, շիա և սունի մահմեդականները: «Եզդիները հիմնականում կենտրոնացված են Արագած լեռան շուրջ գտնվող բնակավայրերում և զբաղվում են գյուղատնտեսությամբ, հայ կաթոլիկները հիմնականում բնակվում են Հայաստանի հյուսիսային շրջաններում, հրեաներից շատերը, մորմոններն ու ուղղափառ քրիստոնյաները` Երևանում: Հայաստանում կա նաև մահմեդականների փոքր համայնք, որոնց մեծ մասը շիաներ են: Նրանք հիմնականում Իրանից են և Մերձավոր Արևելքի երկրներից»,- նշված է Պետդեպի հրապարակած զեկույցում:

Նշվում է, որ ՀՀ սահմանադրությամբ յուրաքանչյուրին տրված կրոնի ազատության իրավունքը ներառում է նաև կրոնական համոզմունքները փոխելու իրավունքը: «Սահմանադրությունը նաև որոշ սահմանափակումներ է դնում, ինչը միտված է պետական անվտանգության ապահովմանը, հասարակական կարգի պահպանմանը, մարդկանց իրավունքների և ազատությունների ապահովմանը: Սահմանադրությունն արգելում է կրոնական ատելության սերմանումը, այն կրոնական փոքրամասնություններին թույլ է տալիս պարտադիր զինվորական ծառայության փոխարեն անցնել քաղաքացիական այլընտրանքային ծառայություն»:

Հայերեն English

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը