ՌԴ ԱԻՆ ինքնաթիռը լիցքավորվում է ջրով. փրկարարական խումբը մեկնել է հետախուզության

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ ԱԻՆ հրդեհաշիջման «ԻԼ-76» ինքնաթիռը օգոստոսի 14-ին՝ ժամը 19.20-ին վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Էրեբունի օդանավակայանում իրականացվում է ինքնաթիռի ջրով լիցքավորման աշխատանք:

Ռուսական օդանավը դիմավորել են ՀՀ ԱԻ փոխնախարար Է. Ապրիամովը և Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրենի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Վ.Ռշտունին:

Հայ-ռուսական փրկարարական խումբը ՀՀ ՊՆ ուղղաթիռով մեկնել է դեպքի վայր՝ օդային հետախուզություն իրականացնելու, որի արդյունքների հիման վրա ինքնաթիռի միջոցով կիրականացվի օդային հրդեհաշիջում:

Օդանավակայան է ժամանել նաև 12 ջրատար՝ ընդհանուր 90 տոննա ջրատարողությամբ, որոնք նախատեսված են ինքնաթիռը ջրով լիցքավորման համար:

«Խոսրովի անտառ» արգելոցում բռնկված հրդեհը մարելու համար ժամը 17:00-ի դրությամբ 63 փրկարար, ՀՀ ՊՆ 124 զինծառայող. 19 բնապահպան, անտառտնտեսության 40 աշխատակից իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ:

Օգոստոսի 12-ին, ժամը 12:30-ին ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության «Զիմա» կոչվող տարածքում այրվում է բուսածածկ տարածք: Նախնական տվյալների համաձայն ՝ 200-250 հա տարածքում այրվում է բուսածածկ և անտառածածկ տարածք:

Հայերեն English Русский

ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն՝ կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել OpenAI-ի պատվիրակությունը

ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել Իշխան Սաղաթելյանի նկատմամբ՝ հայտարարագիր չներկայացնելու և արգելանքի տակ գտնվող գույքի մասով

Ապատեղեկատվության դեմ պայքարից մինչև մեդիայի վրա արհեստական բանականության ազդեցություն. Բոննում մեկնարկել է Գլոբալ մեդիա ֆորումը

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ

BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով

Բուլղարիայի նորարարության նախարարությունը կստեղծի ռոբոտների խորհրդատվական խորհուրդ․ BTA

Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico

Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը

Աստղաձորի պատմաճարտարապետական հուշարձանները

Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ