Քամին դժվարացրել է Խոսրովի արգելոցում  հրդեհի մարումը. հրդեհաշիջմանը միացել են կամավորներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհը մարելու համար հրշեջներին միացել է Արարատի մարզի ավելի քան 600 բնակիչ:

Բացի հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված մարզային հրշեջ-փրկարարական ջոկատների և ոստիկանության աշխատակիցներից, ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի և ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ այս պահին դեպքի վայրում են գտնվում մարզի բոլոր համայնքների ղեկավարները:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Արարատի մարզպետի տեղակալ Աշոտ Վարդանյանն ասաց, որ դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին խանգարում է քամին: «Այս պահին քամին ուժեղացել է, եւ կրակի տարածման հետ կապված խնդիրներ են առաջացել: Մենք աշխատուժի խնդիր չունենք, բոլորը պատրաստ սպասում են համապատասխան հրահանգի: Հիմնականում հատուկ տեխնիկայի խնդիր կա, որի հայթայթման հետ կապված հարցերով էլ զբաղվում է ԱԻՆ-ը: Մարդկային օգնությունն անզոր է այս պահին»,-ասաց նա:

Աշոտ Վարդանյանի խոսքով՝ նախնական վնասների մասին դեռ տեղեկություններ չկան, այդ հարցերով զբաղվում է բնապահպանության նախարարությունը:

Օգոստոսի 12-ին՝ ժամը 12:30-ին, ՀՀ ԱԻՆ-ում ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության «Զիմա» կոչվող տարածքում այրվում է բուսածածկ տարածք: «Զիմա» տարածքից բռնկված հրդեհը դեռ չի մարել:

Հայերեն English Русский

Եմենի կառավարական ուժերը հայտնել են հութիներից դիրքեր հետ գրավելու մասին

Հայաստանն ու Վրաստանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը

Կարեն Վարդանյանը 122 մլն դրամ է տրամադրել ազգային պատկերասրահի վերանորոգմանն ու վերազինմանը

ՀՀ Պն վարչական համալիրում տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարի դիմավորման արարողությունը

Լեհաստանը լրացուցիչ ոստիկանական ուժեր է տեղափոխել ՌԴ Կալինինգրադի մարզի հետ սահման

Գյումրիում հիմնանորոգվում են տասնամյակներ շարունակ լքված բնակարանները. դրանք կհատկացվեն բազմազավակ ընտանիքներին

Հյուսիսային Կորեան հերքում է առնչությունը Binance կրիպտոբորսայի վրա կիբերհարձակմանը

Ժաննա Անդրեասյանը կմեկնի Մոնակոյի Իշխանապետություն

254 մլն դրամի վնաս շրջակա միջավայրին.ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպք

Վարչապետի աշխատակազմի բյուջեն նվազել է 1 մլրդ 656 մլն դրամով