Սպորտ

«Նարվա» շախմատի դպրոցում կանցկացվի ԶԼՄ-ների շախմատի թիմային անդրանիկ մրցաշարը

2 րոպեի ընթերցում

«Նարվա» շախմատի դպրոցում կանցկացվի ԶԼՄ-ների շախմատի թիմային անդրանիկ մրցաշարը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նարվա» շախմատի դպրոցում հուլիսի 29-ին ժամը 10.30-ին անցկացվելու է առաջին թիմային շախմատային մրցաշարը ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջեւ: Մրցաշարի գլխավոր հովանավորն է «Նարվա» շախմատի դպրոցը, իսկ կազմակերպիչները հանդիսանում են Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան եւ «Նարվա» շախմատի դպրոցը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մրցաշարը կանցկացվի մեկ օրում արագ շախմատի կանոնակարգով: Յուրաքանչյուր պարտիայի համար մասնակիցներին կհատկացվի 10-ական րոպե ժամանակ, յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով՝ սկսած 1-ին քայլից:

Թիմերը կմրցեն շրջանային մրցակարգով: Մրցումները կսպասարկեն «Նարվա» շախմատի դպրոցի փորձառու մրցավարները: Հաղթող թիմը կպարգևատրվի գավաթով, իսկ թիմի անդամները՝ մեդալներով եւ դիպլոմներով, 2-րդ եւ 3-րդ տեղեր զբաղեցրած թիմերը կստանան մեդալներ եւ պատվոգրեր հովանավորի կողմից:

Յուրաքանչյուր թիմ իր կազմում պետք է ունենա 3 լրագրող, որոնք կարող են լինել կամ մեկ կամ էլ տարբեր ԶԼՄ-ներից, տալով իր թիմին կամ ԶԼՄ-ի, կամ էլ այլ անվանում: Մրցաշարին մասնակցել ցանկացողները կարող են դիմել [emailprotected] էլեկտրոնային հասցեով կամ 077 181878 հեռախոսահամարով ԱԹԱ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանին:

Մրցաշարի մրցանակաբաշխությանը ներկա կգտնվեն «Նարվա» շախմատի դպրոցի տնօրեն Նարեկ Վարազդատյանը եւ Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

Առաջին շախմատային մրցաշարը ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջեւ տեղի ունեցավ 2015 թվականի հուլիսի 18-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը: Երկրորդ մցաշարը տեղի ունեցավ Հայաստանի շախմատի ակադեմիայում 2016 թվականի հոկտեմբերի 29-ին: Իսկ երրորդ շախմատային անհատական մրցաշարը ԶԼՄ-ների միջեւ տեղի ունեցավ Երեւանի քաղաքապետարանի հովանու ներքո Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը 2017 թվականի փետրվարի 25-ին: Բոլոր 3 մրցաշարերում հաղթող ճանաչվեց Վադիմ Մկրտչյանը «Գոլոս Արմենիի» թերթից:

Բաժին

Եվրո-2024. Հայտնի են փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները

Սպորտ

Եվրո-2024. Հայտնի են փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը զիջեց Ալբանիային

Սպորտ

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը զիջեց Ալբանիային

Եվրո-2024. Ռումինիան, Սլովակիան ու Բելգիան դուրս եկան փլեյ-օֆֆ

Սպորտ

Եվրո-2024. Ռումինիան, Սլովակիան ու Բելգիան դուրս եկան փլեյ-օֆֆ

Փարիզում կկայանա Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը Հայաստանին փոխանցելու պաշտոնական արարողությունը

Քաղաքականություն

Փարիզում կկայանա Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը Հայաստանին փոխանցելու պաշտոնական արարողությունը

Հայաստանը Փարիզի Օլիմպիական խաղերում ևս մեկ աթլետ կունենա

Սպորտ

Հայաստանը Փարիզի Օլիմպիական խաղերում ևս մեկ աթլետ կունենա

Եվրո-2024. կկայանան խմբային փուլի վերջին հանդիպումները

Սպորտ

Եվրո-2024. կկայանան խմբային փուլի վերջին հանդիպումները

Եվրո-2024. Անգլիան և Դանիան կշարունակեն պայքարը փլեյ-օֆֆում

Սպորտ

Եվրո-2024. Անգլիան և Դանիան կշարունակեն պայքարը փլեյ-օֆֆում

Եվրո-2024. Ֆրանսիան, Նիդերլանդները և Ավստրիան դուրս եկան փլեյ-օֆֆ

Սպորտ

Եվրո-2024. Ֆրանսիան, Նիդերլանդները և Ավստրիան դուրս եկան փլեյ-օֆֆ

Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին պարտությամբ է մեկնարկել ԵԱ-ում

Սպորտ

Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին պարտությամբ է մեկնարկել ԵԱ-ում

Հայաստանը մաքուր սպորտի կողմնակից է. Գիլոյանն ընդունել է ԵԽ հակադոպինգային կոնվենցիայի ներկայացուցիչներին

Սպորտ

Հայաստանը մաքուր սպորտի կողմնակից է. Գիլոյանն ընդունել է ԵԽ հակադոպինգային կոնվենցիայի ներկայացուցիչներին

Հայաստանն ՕԽ-ում կունենա երկու լողորդ

Սպորտ

Հայաստանն ՕԽ-ում կունենա երկու լողորդ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում