Բոլիվուդը Հայաստանում ֆիլմ է նկարահանում. էպիզոդիկ դերերում կնկարվեն նաև հայ դերասաններ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոլիվուդյան կինոարտադրողները Հայաստանում հուլիսի սկզբից սկսել են գեղարվեստական ֆիլմի նկարահանում: Ֆիլմի ռեժիսորն է Սելվարա Գավանին: «Արմենպրես»-իհետ զրույցում«Շարմ հոլդինգ»-ի գլխավոր պրոդյուսեր Լիլիթ Մարտիրոսյանն ասաց, որ նկարահանումները կշարունակվեն մինչև հուլիսի վերջ: Համագործակցող կողմերը վստահ են, որ հնդկական ֆիլմի նկարահանումը Հայաստանում կխթանի միջմշակութային կապերի ամրապնդմանը:

«Այժմ նկարահանումներ են իրականացվում և կիրականացվեն Սևանում, Դիլիջանում, ինչպես նաև Երևանի տեսարժան շատ վայրերում: Գեղարվեստական ֆիլմը մելոդրամա է, որում ներկայացվում է սիրո պատմություն՝ մի տղայի և աղջկա մասին, ովքեր գալիս են Հայաստան սովորելու: Եկել են նկարահանող ողջ թիմով՝ մոտ 30 հոգի: Բոլոր մասնագետներին բերել են իրենց երկրից, հայ վարսահարդարի կամ դիմահարդարի կարիք չի զգացվի»,-ասաց Լիլիթ Մարտիրոսյանն ու հավելեց, որ այնուամենայնիվ, էպիզոդիկ դերերում կնկարահանվեն նաև հայ դերասաններ:

Նրա խոսքով՝ Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը, տնտեսական ամենատարբեր ծրագրերի շարքում ուսունասիրել էր նաև հնդկական կինոշուկան և, շահագրգռված լինելով Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային և գործնական կապերի զարգացմամբ, հնդիկ կինոարտադրողներին առաջարկել էր Հայաստանը դիտարկել որպես կինոարտադրության հեռանկարային երկիր: Նկարահանումների կազմակերպման հարցում Հնդկաստանում Հայաստանիդեսպանության ընտրությամբ՝ հնդիկ կինեմատոգրաֆիստները համագործակցում են «Շարմ հոլդինգ»-ի հետ:

«Հնդկական ֆիլմարտադրությունը բավականին զարգացած է և ամենաշատ ֆիլմերը տարվա ընթացքում նկարահանվում են Հնդկաստանում՝ մոտ 1000 ֆիլմ: Եթե Հնդկաստանի բնակչության կեսն էլ տեսնի Հայաստանում նկարահանված ֆիլմ, մեր երկիրը մեծ ճանաչելիություն կունենա: Այն առաջին հերթին կխթանի նաև մեր տնտեսությունը: Մենք շահագրգռված ենք Հայաստանում ֆիլմարտադրության զարգացմամբ»,-ասաց Լիլիթ Մարտիրոսյանը:

Ֆիլմը ցուցադրվելու է հնդկական շուկայում: Տարվա վերջին այն կբարձրանա մեծ էկրան: Հայաստանում հնդկական ֆիլմի նկարահանում առաջին անգամ է իրականացվում: Մինչ այդ Հայաստանում նկարահանումներ են իրականացրել Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ուզբեկստանից, Վրաստանից: Առաջիկայում համագործակցություն է սպասվում նաև այլ երկրների հետ:

Հայերեն العربية English Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն