«Ոսկե ծիրան»-ի շրջանակում լեհական, գերմանական և ֆրանսիական ֆիլմերի ցուցադրության օրեր կանցկացվեն

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնում ցուցադրվելու են ֆրանսիական, գերմանական, լեհական, բրազիլական, ռուսական լավագույն կինոնկարները: Փառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 9-16-ը: Ներկայացվող ֆիլմերի մասին հուլիսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին կինոփառատոնի կազմակերպիչներն ու դեսպանությունների ներկայացուցիչները:

«Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանատների հետ համագործակցությունը բարի ավանդույթ է դարձել, քանի որ այդ երկրներն ունեն բարձր կինոարվեստ: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում եվրոպական կինոյին ու փորձում փառատոնի ընթացքում ցուցադրել նրանց լավագույն ժապավենները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը:

ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի խոսքով` փառատոնի շրջանակում հուլիսի 13-ը գերմանական ֆիլմերի ցուցադրության օր է հայտարարվել: «Ներկայացվելու է Ֆաթիհ Աքինի «Անէությունից» կինոնկարը, որի գլխավոր դերակատար Դայան Կրուգերը արժանացել է Կաննի 70-րդ կինոփառատոնի «Լավագույն դերասանուհի» մրցանակին: Վիճակագրական տվյալների համաձայն` 2004 թվականից ի վեր «Ոսկե ծիրանի» ընթացքում 120 գերմանական ֆիլմ է ցուցադրվել: Կարծում եմ՝ մենք մեր ներդրումն ունեցել ենք փառատոնի զարգացման գործում»,-ասաց նա:

Փառատոնի տարբեր ծրագրերում վեց գերմանական ֆիլմեր են ներկայացված: Իսկ Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրում ներառված Վալեսկա Գրիզեբախի «Վեսթերն»-ը ընդգրկված է «Ոսկե ծիրան»-ի հիմնական մրցութային ծրագրում:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի խորհրդական Ալեքս Բորտոլանն ասաց, որ տարբեր տարիների փառատոնի շրջանակում ֆրանսիական հիանալի կինոժապավեններ են ցուցադրվել:

«Հատկապես կարևորում եմ ֆրանսիական կինոյի ամենաազդեցիկ ռեժիսորներից մեկի` Ժան-Պիեռ Մելվիլի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը, քանի որ այս տարի լրանում է նրա հարյուրամյակը: Հուլիսի 12-ին կներկայացվի նրա «Կարմիր շրջան» կինոնկարը, որում խաղում են մեր կինոարվեստի պատկառելի ներկայացուցիչներ Ալեն Դելոնը, Իվ Մոնտանը»,-ընդգծեց Բորտոլանը:

Փառատոնի մրցութային և արտամրցութային ծրագրում այս տարի ներկայացված է 10 ֆիլմ: «Երևանյան պրեմիերաներ»-ի շրջանակում կցուցադրվի Ֆրանսուա Օզոնի «Երկդիմի սիրեկանը» ժապավենը:

ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության մշակութային բաժնի կցորդ Մելինե Եղոյանը շեշտեց, որ «Ոսկե ծիրան»-ը ճանաչում է գտել ոչ միայն տարածաշրջանում, այլև` աշխարհում: «Մեզ համար պատիվ է հայտնի ռեժիսոր Անջեյ Վայդայի վերջին ֆիլմը ցուցադրելը: Լեհական կինոյի մեծ վարպետն անցյալ տարի հեռացավ կյանքից: Նա 2016-ին պատրաստվում էր այցելել Երևան և ստանալ փարաջանովյան «Թալեր» մրցանակը` համաշխարհային կինոյում մեծ ավանդի համար: Նրան հետմահու պարգևատրելով և «Մտապատկերներ»ֆիլմը ցուցադրելով` հարգանքի տուրք է մատուցվում ռեժիսորի հիշատակին»,-եզրափակեց Եղոյանը:

Փառատոնում կցուցադրվեն նաև բրազիլական արտադրության «Հավանայի կատուն» և «Արաբիա» կինոնկարները:

«Ոսկե ծիրան»-ը կհյուրընկալի հայտնի ռուս կինոքննադատներ Կիրիլ Ռազլոգովին, Անտոն Դոլինին: Տեղի կունենան նաև Տատյանա Դանիելյանցի «Վեց երաժիշտ քաղաքի ֆոնին», Օլգա Վերեմեևայի և Ելենա Դեմիդովայի «Քամու հպումը» ֆիլմերի երևանյան պրեմիերաները:

Հայերեն English Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն