Նուբայի լեռներ մեկնած հայ բժիշկներն արժանացան Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալների

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ավրորա» մրցանակի դափնեկիր, ամերիկացի բժիշկ Թոմ Քաթինան, որ միայն խիստ անհրաժեշտության դեպքում է թողնում Նուբայի լեռները, ժամանեց Հայաստան՝ մասնակցելու «Ավրորա» մրցանակի միջոցառումներին: Նուբայի բնակիչները, սակայն, անօգնական չմնացին: Երեք հայ բժիշկներ մեկնել էին Նուբայի լեռներ՝ ժամանակավորապես փոխարինելու բժիշկ Թոմ Քաթինային և շարունակելու նրա բացառիկ մարդասիրական առաքելությունը, որի շնորհիվ բազմաթիվ մարդիկ են փրկվել: Փոխգնդապետ Գևորգ Ոսկանյանը, մայոր Հայկ Հովհաննիսյանը և Արմինե Բարխուդարյանը, ովքեր տարիներ շարունակ ծառայել են խաղաղությանը, ոչ մի րոպե չվարանեցին, երբ իմացան, որ իրենց կարիքը կա՝ թեկուզ աշխարհից կտրված մի վայրում:

Կենտրոնական կլինիկական հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքի պետ, փոխգնդապետ Գևորգ Ոսկանյանը արդեն 23 տարի ծառայում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում՝ որպես ռազմական բժիշկ:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Կենտրոնական կլինիկական հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքի պետի տեղակալ, մայոր Հայկ Հովհաննիսյանը երկու անգամ 2010 և 2013 թվականներին եղել է առաքելության հայկական խաղաղապահ զորքերի բրիգադի կազմում Աֆղանստանում: ­

Գևորգ Ոսկանյանին և Հայկ Հովհաննիսյանին Սուդանում միացավ բժշկուհի Արմինե Բարխուդարյանը. մինչ այդ նա մարդասիրական առաքելությամբ մեկնել էր Քենյա՝ աշխատելու Մալինդի քաղաքի հիվանդանոցում:

Երեք հայ բժիշկները Նուբայի լեռներում սիրով ու նվիրումով փոխարինեցին Թոմ Քաթինային նրա բացակայության ընթացքում:

Այսօր, երբ մոլորակը տնքում է պատերազմների ցավից, սովի ճիրաններում հայտնվում են անօթևան մարդիկ, ծխացող վերքերով ռազմագերիներ, անգնահատելի է մարդասիրական գործունեությունը: Մեծ եղեռնի գեհենով անցած մեր ժողովրդի զավակները չէին կարող անտարբեր մնալ ուրիշի ցավի հանդեպ: Նրանք առաջնորդվեցին Նանսենյան «Ուրիշի դժբախտություն չի լինում» կարգախոսով՝ օգնության ձեռք մեկնելով Նուբայի լեռներում ապրող հազարավոր տառապյալ մարդկանց:

Մարդասիրական սկզբունքների հաստատման ուղղությամբ ծավալած գործունեության համար Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2017 թվականի հունիսի 15-ի որոշմամբ՝ Արմինե Բարխուդարյանը, Գևորգ Ոսկանյանը և Հայկ Հովհաննիսյանը պարգևատրվել են նորվեգացի մեծ մարդասեր, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալով: Մեդալները հանձնեց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ֆելիքս Բախչինյանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պարգևատրության արարողությունը տեղի ունեցավ հունիսի 28-ին, Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամում:

Միջոցառմանը ներկա գտնվողներն իրենց ելույթներում երախտիքի խոսքեր ուղղեցին և շնորհավորեցին մարդասեր բժիշկներին:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդական, գնդապետ, գրող Անդրանիկ Հակոբյանը նրանց Նուբայի լեռներ մեկնելը և ժամանակավորապես Թոմ Քաթինային փոխարինելը համարեց յուահատուկ ուխտագնացություն և իբրև բժիշկներ՝ իրենց կենսագրության էջերում ոսկե տառերով գրելու արժանի էջ: Նա, ներկայացնելով հայ ժողովրդի մեծ բարեկամ, Ազգերի լիգայում փախստականների գծով գերագույն հանձնակատար Ֆրիտյոֆ Նանսենի՝ հայ ժողովրդին առնչվող կենսագրական դրվագներ, նշեց, որ պատահական չէ, որ այսօր մեր նվիրյալ հայորդի բժիշկներն արժանանում են մեծ մարդասերի ոսկյա հուշամեդալներին:

Պահեստի փոխգնդապետ, բանաստեղծուհի Նոնա Պողոսյանը ապրիլյան հերոսամարտին նվիրված իր «Քառօրյա կանչ» պոեմից հատվածներ ընթերցելով ողջունեց օրվա հերոսներին:

Վերջում բժիշկները, պատասխանելով ներկաների հարցերին, հետքրքիր ու շատ հուզիչ դրվագներ պատմեցին իրենց՝ Նուբայի լեռներ կատարած մարդասիրական աշխատանքների մասին: Նուբայի լեռներ հասնելը նրանց համար դյուրին չէր, սակայն իրենց առջև դրված առաքելությունը լիարժեք կյանքի կոչելու և մարդկանց օգնելու ցանկությունը հաղթահարեցին անցակետերում և Նուբայի լեռներում առաջացած բոլոր դժվարությունները:

Հայերեն English

Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Հայթաղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Քննարկվեցին տնտեսական տարբեր hամակարգերում Հայաստանի ներգրավվածության հեռանկարները

Հոկտեմբերի 15-ի միջոցառումների անոնս

Կենտրոնական բանկերը ներդրումային փորձագետների ուշադրության կենտրոնում․ Ամունդի-Ակբա

Կանխվել է քրեակատարողական ծառայողի կողմից ազատազրկված անձանց բջջային հեռախոսներ փոխանցելու փորձը

COP17-ը Հայաստանին հնարավորություն է տվել նոր կապեր հաստատել միջազգային գործընկերների հետ. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Հրազդանում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Պատգամավոր Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌԴ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը Շիրակի մարզպետին ներկայացրել է «Գյումրու քաղաքային զարգացման» ծրագիրը