Քաղաքականություն

Ադրբեջանը հրադադարը խախտել է 400 անգամ և կատարել դիվերսիայի ձախողված փորձ. շաբաթը շփման գծում

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանը հրադադարը խախտել է 400 անգամ և կատարել դիվերսիայի ձախողված փորձ. շաբաթը շփման գծում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հունիսի 18-24-ը հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 400 անգամ՝ շփման գծի տարբեր հատվածներում կիրառելով նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր ու հաստոցավոր հակատանկային 7 ավտոմատ նռնականետեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, բացի հրադադարի պահպանման ռեժիմի վերոնշյալ խախտումներից, հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանական հատուկ ջոկատայինները հակամարտ զորքերի շփման գծում ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները, շնորհիվ իրենց մարտավարամասնագիտական բարձր պատրաստվածության և դիրքային համակարգերի տեխնիկական պատշաճ կահավորվածության, ժամանակին հավաստանշել են դիվերսիոն խմբի առաջխաղացումը և, հակառակորդին պատճառելով առնվազն 4 զոհ, հետ շպրտել իր ելման դիրքերը: Նահանջող հակառակորդը հայկական առաջնագծի մերձակա հատվածում թողել է հատուկ գրոհայինների անձնական պարագաներ:

Ներթափանցման փորձը կանխելու ժամանակ ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում