Օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը դրական է. 2017թ-ի առաջին եռամսյակում արձանագրվել է 19,7 մլրդ դրամի ներդրում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն անդրադառնալով օտարերկրյա ներդրումների զուտ հոսքի բացասական լինելուն՝ նշեց, որ դա պայմանավորված է հայաստանյան ընկերությունների՝ արտերկրյա գործընկերներին կանխավճարներ վճարելով:

«Օտարերկրյա ներդրումների զուտ հոսքը բացասական է, ինչը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ բազմաթիվ կանխավճարներ են իրականացվել ներդրումային ծրագրերի շրջանակներում, որպեսզի հիմնական միջոցներ գան ՀՀ, ուստի դա երևում է որպես բացասական: Իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը դրական է. 2017-ի առաջին եռամսյակում արձանագրվել են 19,7 միլիարդ դրամի ուղղակի ներդրումներ, բացի այդ, բազմաթիվ ներդրումներ և վերաներդրումներ են իրականացվել տեղական ներդրողների կողմից:

Այնպես որ, այն ծրագրերը, որոնք հայտարարել էինք բնականոն հունով առաջ են ընթանում, իսկ զուտ ներհոսքի բացասական լինելը չի կարելի ներկայացնել որպես կապիտալի արտահոսք ՀՀ-ից, որովհետև դրանում այն գումարներն են, որոնք Հայաստանի կազմակերպությունների կողմից որպես կանխավճար փոխանցվել են օտարերկրյա արտադրողներին՝ հիմնական միջոցներ ձեռք բերելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Կարայանը:

Լրագրողների մեկի դիտարկմանը, թե կան գումարներ, որոնք արտահանվում են ներդրողների կողմից՝ Կարայանն ասաց, որ դժվարանում է ասել, թե նման քայլեր կան:

Հայերեն العربية English

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին

Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո

ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին Կառավարությունն ընդունել է արտահանողներին աջակցելու ծրագիր

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից

Աջակցության ծրագիր՝ թարմ պտուղ-բանջարեղենի ու ծաղիկների արտահանման համար

ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ

Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը