1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ մայիսի 10-ին այցելել է Մարտակերտի շրջանում գտնվող Կաշենի լեռնահանքային համալիր, որտեղ հանքավայրը շահագործող «Բեյզ-մեթըլս» հանքարդյունաբերական փակ բաժնետիրական ընկերության պատասխանատուները հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ներկայացրել են Կաշենի հանքավայրի շահագործման համար հանքի հանքահումքային հնարավորությունները, շահագործման հետ կապված խնդիրները, ձեռքբերումներն ու զարգացման ծրագրերը:Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: