Արցախ

Ուկրաինայի Անդրուշեւյան քաղխորհրդի պատգամավորները հորդորել են ապրիլի 24-ը հայտարարել Հիշատակի օր

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի Անդրուշեւյան քաղխորհրդի պատգամավորները հորդորել են ապրիլի 24-ը հայտարարել Հիշատակի օր

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Ժիտոմիրի մարզի Անդրուշեւյան քաղխորհրդի պատգամավորները որոշում են ընդունել՝ դիմել Գերագույն ռադային եւ Ուկրաինայի նախագահին՝ ապրիլի 24-ը հայտարարելու հայ ժողովրդի ողբերգության զոհերի Հիշատակի օր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով analitikaua.net-ին:

Ուղերձում, մասնավորապես, ասված Է. «Հավաստելով մեր հանձնառությունը ցեղասպանության կանխման, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգման եւ պատմական արդարության հաստատման համար միջազգային պայքարում, մենք հորդորում ենք Ձեզ՝ համերաշխություն հայտնել միջազգային հանրությանը եւ ապրիլի 24-ը հայտարարել հայ ժողովրդի ողբերգության զոհերի Հիշատակի օր»:

Ուկրաինայի հայերի միության Հատուկ կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանի տեղեկանքի համաձայն՝ ավելի վաղ համանման ուղերձներով հանդես են եկել տեղական մի շարք խորհուրդներ:

Ինչպես արդեն տեղեկացվել Է, Հայերի ցեղապանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Ուկրաինայում կազմակերպվել են շուրջ 40 թեմատիկ միջոցառումներ: Ուկրաինայի հայերի միության նախաձեռնությամբ ցեղասպանության զոհերի հիշատակին տասից ավելի խաչքարեր են կանգնեցվել երկրի տարբեր տարածաշրջաններում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում