Քաղաքականություն

Խաչատուրովն առաջնահերթ է համարել ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցության ամրապնդումը

1 րոպեի ընթերցում

Խաչատուրովն առաջնահերթ է համարել ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցության  ամրապնդումը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ« ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ով այդ պաշտոնում նշանակվել է 2017 թվականի ապրիլի 14-ին Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ, անցել է իր պարտականությունների կատարմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Խաչատուրովն այսօր հանդիպել է կազմակերպության կենտրոնակայանի անձնակազմին: Խոսելով իր գործունեության առաջնահերթությունների մասին՝ նա նշել է, որ ամենակարևորը ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցության հետագա ամրապնդումն է:

«Մեր խնդիրն է մշտապես հետևել ՀԱՊԿ-ի գլխավոր սկզբունքին՝ մեկը բոլորի և բոլորը մեկի համար»,- ասել է Խաչատուրովը:

Մայիսի 3-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կմասնակցի կազմակերպության Մշտական խորհրդի նիստին:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ` Խաչատուրովը մայիսի 2-ին ազատվել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում