Հատուկ նախագծեր

Սպասվող լրահոս․ 03.05.2017

4 րոպեի ընթերցում

Սպասվող լրահոս․ 03.05.2017

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` մայիսի 3-ին, Երևանում կանցկացվի օտարերկրյա ուղղակի ներդրումներին նվիրված համաժողով։ Միջոցառման շրջանակում տեղի կունենա Եվրամիության «Հայաստանում ներդրումների խթանման և ներդրումային քաղաքականության ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» Թվինինգ ծրագրի պաշտոնական փակման արարողությունը: Ելույթներով հանդես կգան ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը և այլք:

ՀՀ ԿԱ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը ներկայացնելու է ավիացիայի ոլորտում ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված վեցամսյա աշխատանքների արդյունքները:

Լրագրողների հետ կհանդիպեն Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանն ու Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը: Երևանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ նրանք կխոսեն մասնակցող կուսակցության կամ դաշինքի նախընտրական ծրագրերից` շեշտադրելով տրանսպորտային հարցերը:

Այսօր կմեկնարկի Հայաստանում աշխարհի ամենաերկար զիփլայնի կառուցմանն ուղղված կոլեկտիվ դրամահավաքը: Ներկա կլինեն ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, «Յելլ էքսթրիմ Պարկ» նախագծի հեղինակ Տիգրան Չիբուխչյանը:

Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է: ԶԼՄ-ների խոսքի ազատության, ներկա վիճակի, ձեռքբերումների ու խնդիրների մասին, ինչպես նաև նախընտրական շրջանի եռամսյակային զեկույցը կներկայացնի Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Հայրենական Մեծ պատերազմի 72-ամյակի առթիվ Հաղթանակ զբոսայգում՝ «Մայր Հայաստան» թանգարանի մոտ, կազմակերպվում է 89-րդ Թամանյան հայկական դիվիզիայի վարած մարտերից մեկի բեմադրությունը: Հայաստանում առաջին անգամ նախատեսվում է ներկայացնել Հայրենական մեծ պատերազմի մարտի փոքրիկ դրվագ, որի մասնակիցները կկրեն այդ ժամանակին բնորոշ զինվորական հագուստներ և զենքեր: Միջոցառմանը կմասնակցեն Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վետերաններ, Հայաստանում հավատարմագրված ԱՊՀ երկրների դեսպաններ:

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում կմեկնարկի «Գրադարանային իրազեկման օր» միջոցառումը: Միջոցառման կարգախոսն է՝ «Գիտելիքի ուղի»: Միջոցառման ընթացքում կներկայացվեն գրադարանների հասանելիությունը, ձեռքբերումները և մարտահրավերները, կցուցադրվեն յուրօրինակ թանգարանների, գրադարանների մասին տեսաֆիլմեր:

Երևանի պետական համալսարանում աշխատանքը կշարունակի «Հայաստանի աստղագիտական ժառանգությունը» խորագրով հանրապետական երկօրյա գիտաժողովը՝ նվիրված Բենիկ Թումանյանի 100-ամյակին: Բենիկ Թումանյանը մեծ ավանդ ունի հայ աստղագիտության մեջ: Նրա աշխատանքները հայտնի են թե՛ աստղաֆիզիկայի, թե՛ արհեստական արբանյակների հետևման և թե՛ աստղագիտության պատմության բնագավառներում:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

«Երևանյան բեսթսելեր». «Մերի Փոփինս»-ն ՝ առաջատար. մանկական. հունիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մերի Փոփինս»-ն ՝ առաջատար. մանկական. հունիս, 2024

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. հունիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. հունիս, 2024

«Նոր գիրք»-27/24. Րաֆֆի, Զոլա, Մաղաքյան

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-27/24. Րաֆֆի, Զոլա, Մաղաքյան

«Երևանյան բեսթսելեր». «Վանականներն ունեն գաղտնիք»-ն՝  առաջատար. հայ գրականություն. հունիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Վանականներն ունեն գաղտնիք»-ն՝ առաջատար. հայ գրականություն. հունիս, 2024

«Նոր գիրք»-26/24. Դավթյան, Լը Տըլյե, Բյուրապատիկը

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-26/24. Դավթյան, Լը Տըլյե, Բյուրապատիկը

«Երևանյան բեսթսելեր». «Ճանապարհ» գիրքը՝ կրկին առաջատար. փաստավավերագրական, մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Ճանապարհ» գիրքը՝ կրկին առաջատար. փաստավավերագրական, մայիս, 2024

«Նոր գիրք»-25/24. Վարդանյան, Հաուզհոֆեր, Քոնան Դոյլ, Ջիշկարիանի

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-25/24. Վարդանյան, Հաուզհոֆեր, Քոնան Դոյլ, Ջիշկարիանի

«Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» ՝ առաջատար. մանկական. մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» ՝ առաջատար. մանկական. մայիս, 2024

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. մայիս, 2024

Պատմության գանձերը. Ք․ա․ 23-րդ դարի արծաթե գավաթը՝ հասարակության դասակարգման, նյութական և հոգևոր մշակույթի բացահայտման աղբյուր

Մշակույթ

Պատմության գանձերը. Ք․ա․ 23-րդ դարի արծաթե գավաթը՝ հասարակության դասակարգման, նյութական և հոգևոր մշակույթի բացահայտման աղբյուր

«Նոր գիրք»-24/24. Քեշիշյան, Քրիստի, Պերեզ, Լակոմբ, Չեռնյակ

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-24/24. Քեշիշյան, Քրիստի, Պերեզ, Լակոմբ, Չեռնյակ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում