Արցախ

Վայոմինգ նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

1 րոպեի ընթերցում

Վայոմինգ նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Հայ դատի հանձնախմբին ուղղված նամակում Վայոմինգի նահանգապետ Մեթյու Միդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նահանգապետը ողջունել է նաև ցեղասպանության ճանաչման ուղղությամբ հայկական կազմակերպությունների ու հայ համայնքի ջանքերը:

«Հայերի հանդեպ տեղի ունեցած բռնությունները և հրեական Հոլոքոստն անպատկերացնելի են, սակայն մեզ բոլորիս համար կարևոր է հիշել այս ամենը՝ պատմությունը պետք է չկրկնվի»,- նշված է նահանգապետի նամակում:

Մեթյու Միդը հիշատակել է նաև Շայեն քաղաքում ունեցած իր հանդիպումը ԱՄՆ արևմտյան ափի հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչներ Էլեն Ասատրյան և Սիմոն Մաղաքյանի հետ և նշել, որ հանձնախմբի գործունեությունը ոգևորիչ է: Ընդգծելով, որ ապրիլի 23-ին Դենվեր քաղաքում կայանալու են հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններ՝ նահանգապետ Միդը նշել է. «Իմ մտքերը կլինեն ձեզ հետ, երբ դուք հավաքվեք Կոլորադոյի նահանգային խորհրդարանում հիշատակելու Հայոց ցեղասպանությունը»:

Վայոմինգը Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ 45-րդ նահանգն է:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում