Արցախ

Սոչիում կայանալիք համաշխարհային փառատոնին կմասնակցեն նաև արցախցի երիտասարդներ

1 րոպեի ընթերցում

Սոչիում կայանալիք համաշխարհային փառատոնին կմասնակցեն նաև արցախցի երիտասարդներ

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում հոկտեմբերի 14-22-ը տեղի է ունենալու «Երիտասարդության և ուսանողության 19-րդ համաշխարհային փառատոնը»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել էԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի երիտասարդության հարցերի բաժնի առաջատար մասնագետ Աշոտ Սարգսյանը: «Միջոցառման նպատակն է համաշխարհային երիտասարդության համախմբումը, միջազգային կապերի և միջմշակութային փոխգործակցության ամրապնդումը»,-ասել է Ա. Սարգսյանը և տեղեկացրել, որ փառատոնի ծրագիրը ներառում է տարբեր մարզաձևերի մրցույթներ, քաղաքական թեմաներով սեմինարներ և քննարկումներ, համերգներ, տոնակատարություններ, ինչպես նաև պատվիրակությունների գունագեղ շքերթ:

«Փառատոնին մասնակցել ցանկացողները կարող ենհայտերը ներկայացնել մինչև մայիսի 15-ը»,- հավելել է Ա. Սարգսյանը և նշել, որ փառատոնին արցախցի երիտասարդներն առաջին անգամ են մասնակցելու:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում