Ֆիյոնը Ֆրանսիայի հայ համայնքը համարում է ինտեգրման և հայրենասիրության օրինակ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը Ֆրանսիայի հայկական համայնքը համարում է ինտեգրման, հաջողության և հայրենասիրության օրինակ:

«Նրանք բոլորը սիրում են Ֆրանսիան, բայց և բոլորի սրտի մի մասը Հայաստանում է: Փարիզի արվեստի թանգարանը պետք է լինի մտորումների և մշակութային գաղափարների փոխանակման վայր: Կարևոր է հայկական մշակույթի և հիշողության կենտրոնի գոյությունը, Ֆրանսիայի հայկական թանգարանի նմուշները կարող են ներկայացվել Գիմեում, որտեղ վերջին շրջանում սկսվել են վերանորոգման աշխատանքներ: Սակայն այս հարցում Ֆրանսիայի կառավարության որոշումը շարունակում է մնալ անորոշ»,- ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին Ֆիյոնը նշել է Nouvelles d’Armenie-ն տված հարցազրույցում` հավելելով, որ Ֆրանսիայի հայկական թանգարանը Եվրոպայում ունի ամենամեծ հավաքածուն` 3000 տարվա պատմության շուրջ 1200 աշխատանք:

«Իսկ ինչո՞ւ չպահպանել Ֆրանսիայի հայկական թանգարանը: Ես մեծ կարևորություն եմ տալիս մեր ազգային ժառանգության պահպանմանը և հայկական թանգարանի հավաքածուն դրա մի մասն է: Ես ցանկանում եմ, որ Ֆրանսիայի հայերի հիշողությունը և քաջությունը հայտնի դառնա և չլինի անանուն: Նրանք պայքարել են ճշմարտության, արժանապատվության և սոցիալական հաջողության համար: Նրանք մասնակցել են մեր ազգային պատմության շինարարությանը, ինչպես շեշտել է Շառլ Ազնավուրը, նրանց հաջողվել է մնալ «100 տոկոս ֆրանսիացի և 100 տոկոս հայ»: Ես ցանկանում եմ հարգանքի տուրք մատուցել նրանց»,- ասել է Ֆրանսիայի նախագահի թեկնածուն:

Ֆրանսիայի նախագահի ընտրություններն անցկացվելու են 2017 թվականի ապրիլի 23-ին: Եթե թեկնածուներից որևէ մեկը չստանա ձայների կեսից ավելին, ապա երկրորդ փուլը կանցկացվի մայիսի 7-ին: Ներկայումս ընտրարշավի առաջատար թեկնածուներն են Հանրապետականների կողմից առաջադրված Ֆրանսուա Ֆիյոնը, «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենը, Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը, Սոցիալիստական կուսակցության թեկնածու Բենուա Ամոնը և Կոմունիստական կուսակցության ու մի շարք այլ ձախ ուժերի աջակցությունը վայելող Ժան-Լյուկ Մելանշոնը:

Հայերեն العربية

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան