Արցախ

Ռայան Գոսլինգը միացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի արշավին

2 րոպեի ընթերցում

Ռայան Գոսլինգը միացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի արշավին

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան հայտնի դերասան Ռայան Գոսլինգը միացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի #պահիրխոստումը արշավին` իր աջակցությունը հայտնելով Կոնգոյում մարդու իրավունքների պաշտպանությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա տեսանյութ է հրապարակել սոցցանցում:

«Պատերազմը Կոնգոյում ամենամահաբերն է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Ես խոստանում եմ պահել խոստումը` օգնելու աջակցել Կոնգոյում մարդու իրավունքներին»,- ասել է Գոսլինգը:

Համացանցում ֆիլմի պրոդյուսերները սկսել են #պահիրխոստումը (#keepthepromise) արշավը, որի միջոցով ֆիլմին իրենց աջակցությունն են հայտնել երաժիշտ Էլթոն Ջոնը, դերասան Սիլվեստր Ստալոնեն, երգչուհի Շերը, Բարբարա Սթրեյզանդը, թենիսիստ Անդրե Աղասին, դերասաններ Լեոնարդո ԴիԿապրիոն, Դին Քեյնը և Օուեն Ուիլսոնը:

«Խոստումը» ֆիլﬕ նկարահանման ծախսերը հոգացել է աﬔրիկահայ գործարար, ﬕլիարդատեր Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը:

Ֆիլմի դերակատարներից Մայքլը հաﬔստ հայ դեղագործ է, ով թողել է իր գյուղն ու գնացել Կոստանդնուպոլիս` ուսուﬓասիրելու բժշկություն: Քրիսը աﬔրիկացի լուսանկարիչ-լրագրող է, ով եկել է այդ երկիր, որպեսզի մասնակիորեն լուսաբանի աշխարհաքաղաքական հարցեր, և հարաբերությունների ﬔջ է տաղանդավոր Անայի`Փարիզում սովորած հայ նկարչուհուհետ:Երբ Մայքլը հանդիպում է Անային, նրանց ընդհանուր ժառանգական հիշողությունը կայծ է առաջացնում, ևԱնան դառնում է մրցակցության պատճառ երկու տղամարդկանց ﬕջև: Երբ թուրքերն Առաջին աշխարհամարտի ժամանակ ﬕանում են գերմանացիներին ու դաժանաբար ոչնչացնում Օսմանյան կայսրության սահմաններում ապրող փոքրամասնություններին, չնայած առկա կոնֆլիկտին,յուրաքանչյուրը պետք է ելք փնտրի փրկվելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում