Արցախ

«Արցախգազը» մասնավորեցվել է. սպասվում է 1 մլրդ 505 մլն դրամի ներդրում

2 րոպեի ընթերցում

«Արցախգազը» մասնավորեցվել է. սպասվում է 1 մլրդ 505 մլն դրամի ներդրում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի Հանրապետության կառավարության աշխատակազմի կողմից հայտարարված«Արցախգազ»ՓԲԸ մասնավորեցման մրցույթը տեղի է ունեցել ապրիլի 10-ին: Այն վարել է կառավարության աշխատակազմի պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Գագիկ Իսրայելյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մրցույթին մասնակցելու համար սահմանված ժամկետում հանձնաժողով է ներկայացվել մեկ հայտ՝«Ջի Էմ հոլդինգ»ՍՊԸ կողմից, որն էլ մրցույթի արդյունքում ճանաչվել է հաղթող:

Ընկերության լիազոր ներկայացուցիչ Աշոտ Հովհաննիսյանը հանձնաժողովի անդամներին ներկայացրել է մրցույթի պահանջներին ու պայմաններին համապատասխան առաջարկություններ ու տվյալներ, համաձայն որոնց՝ընկերությունը պարտավորվում է«Արցախգազ»ընկերությունում 5 տարվա ընթացքում կատարել 1 մլրդ 505 մլն դրամի ներդրում, աշխատավարձի ֆոնդը չկրճատել ու նվազագույն աշխատավարձը հասցնել 75 հազար դրամի, առաջիկա երեք տարվա մեջ սակագները չբարձրացնել և այլն:

Մրցույթի ավարտին հանձնաժողովի անդամները շնորհավորել են«Ջի Էմ հոլդինգ»ՍՊԸներկայացուցիչներինև հաջողություններ մաղթելընկերությանը՝ հանրապետության համար կարևոր նշանակության բնագավառներից մեկի զարգացման ապահովման գործում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում