Արցախ

Ջորջ Քլունին Լոնդոնում մասնակցել է «Խոստումը» ֆիլմի ցուցադրությանը

2 րոպեի ընթերցում

Ջորջ Քլունին Լոնդոնում մասնակցել է «Խոստումը» ֆիլմի ցուցադրությանը

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան օսկարակիր դերասան Ջորջ Քլունին Լոնդոնում մասնակցել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի ցուցադրությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է երաժիշտ, ֆիլմի երաժշտության հեղինակ Քրիս Քորնելը:

Համացանցում ֆիլմի պրոդյուսերները սկսել են #պահպանիրխոստումը (#keepthepromise) արշավը, որի միջոցով ֆիլմին իրենց աջակցությունն են հայտնել երաժիշտ Էլթոն Ջոնը, դերասան Սիլվեստր Ստալոնեն, երգչուհի Շերը, Բարբարա Սթրեյզանդը, թենիսիստ Անդրե Աղասին, դերասաններ Լեոնարդո ԴիԿապրիոն, Դին Քեյնը և Օուեն Ուիլսոնը:

«Խոստումը» ֆիլﬕ նկարահանման ծախսերը հոգացել է աﬔրիկահայ գործարար, ﬕլիարդատեր Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը:

Ֆիլմի դերակատարներից Մայքլը հաﬔստ հայ դեղագործ է, ով թողել է իր գյուղն ու գնացել Կոստանդնուպոլիս` ուսուﬓասիրելու բժշկություն: Քրիսը աﬔրիկացի ֆոտոլրագրող է, ով եկել է այդ երկիր, որպեսզի մասնակիորեն լուսաբանի աշխարհաքաղաքական հարցեր, և հարաբերությունների ﬔջ է տաղանդավոր Անայի հետ` Փարիզում սովորած հայ նկարչուհի: Երբ Մայքլը հանդիպում է Անային, նրանց ընդհանուր ժառանգական հիշողությունը կայծ է առաջացնում ու Անան դառնում է մրցակցության պատճառ երկու տղամարդկանց ﬕջև: Երբ թուրքերն Առաջին աշխարհամարտի ժամանակ ﬕանում են գերմանացիներին ու դաժանաբար ոչնչացնում Օսմանյան կայսրության սահմաններում ապրող փոքրամասնություններին, չնայած առկա կոնֆլիկտին` յուրաքանչյուրը պետք է ելք փնտրի փրկվելու համար:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում