ԼՂ հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով. Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակի հայտարարությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարության մամուլի խոսնակը ապրիլի 5-ին հայտարարություն է արել 2016 թվականի ապրիլին Լեռնային Ղարաբաղում ծավալված պատերազմական գործողությունների տարելիցի առնչությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից:

Հայտարարության մեջ ասվում է. «Մեկ տարի առաջ, դադարեցին ապրիլի 2-5-ը Լեռնային Ղարաբաղում ծավալված և տարածաշրջանի բնակչությանը վշտով համակած պատերազմական գործողությունները: Որպես Մինսկի խմբի համանախագահ` Ֆրանսիան իր ռուս և ամերիկացի գործընկերների հետ մոբիլիզացրեց իր ուժերը մարտերը դադարեցնելու և Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները վերսկսելու ուղղությամբ:

Ֆրանսիան վերահաստատում է իր համոզմունքը, որ առկա ստատուս քվոն պաշտպանունակ չէ, և որ հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով: Ֆրանսիան կոչ է անում կողմերին հարգել կրակի դադարեցման, վստահության մեխանիզմների և բանակցությունները վերսկսելու մասին 2016թ. մայիսի 16-ի Վիեննայի և հունիսի 20-ի Սանկտ-Պետերբուրգի գագաթնաժողովներում ստանձնած հանձնառությունները:

Վերջերս, իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ ունեցած հանդիպումների ընթացքում, Ֆրանսիայի նախագահը վերահաստատեց հակամարտության բանակցված և տևական, ողջ տարածաշրջանի կայունության և բարեկեցության համար նպաստավոր լուծում գտնելուն ուղղված Ֆրանսիայի լիակատար հանձնառությունը»:

Հայերեն English Русский

Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը

Ֆուտբոլիստ Արտյոմ Բանդիկյանը կբացակայի մոտ 3 շաբաթ

Ռեակտիվ շարժիչով ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպր գետի վրայով անցնող կամրջին․ երթևեկությունը կաթվածահար է

Սեուտայում լարվածությունը մեծացել է. երկու երիտասարդ միգրանտ վիրավորվել է, լողափը վարակված է բակտերիաներով

Անահիտ Մանասյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

ՄԱԳԱՏԷ-ն տեղեկություն է ստացել ԶԱԷԿ-ի հարակից տարածքների վրա մի շարք հարձակումների մասին

Անահիտ Մանասյանն այցելել է Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջը

Այսօրվա Հայաստանը մեր քրիստոնեական էության արտահայտությունն է. վարչապետը մասնակցեց «Աղոթքի նախաճաշ 2026» ֆորումի առավոտյան միջոցառմանը

Հոկտեմբերի 5-6-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի յոթ գյուղի ջրամատակարարումը

Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի գործընկերների հետ