Հայ երիտասարդները տապալել են թուրք ժխտողական պատմաբանի դասախոսությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի Քասլիքի Սուրբ Հոգի համալսարանում մի խումբ հայ երիտասարդներ ապրիլի 4-ին տապալել են Հայոց ցեղասպանության հարցում ժխտողական դիրքորոշմամբ հայտնի թուրք պատմաբան Իլբեր Օրթայլըի դասախոսություն-քննարկումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՅԴ Զավարյան ուսանողական միության անդամները խաղաղ ակցիայի միջոցով դատապարտել են Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը:

Թուրքիայի կառավարությանն առընթեր Յունուս Էմրե ինստիտուտի հետ համագործակցության արդյունքում կազմակերպված միջոցառմանը սրահում գտնվող հայ երիտասարդները ոտքի են կանգնել և սկսել են վանկարկել. «Ցեղասպանությունը ժխտող», «Թուրքիան մեղավոր է ցեղասպանության համար», «Ամոթ Թուրքիային», «Մենք այստեղ ենք»:

Երիտասարդները կրել են սպիտակ շապիկներ, որոնց վրա տարբեր գրություններ են եղել, ինչպես օրինակ` «Ապրիլի 24», «Արևելյան Թուրքիան Արևմտյան Հայաստանն է», «Հրանտ Դինք», «Սևակ Բալըքչը»:

Նրանք հորդորել են պատմաբանին խոսել ճշմարտության մասին, այնուհետև դուրս են եկել լսարանից: Սակավամարդ մնացած լսարանում Հայոց ցեղասպանության մասին հնչեցված հարցին պատմաբանը խուսափողական պատասխան է տվել:

Հայերեն العربية English Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները