ԱԺ ընտրություններ. ԿԸՀ-ն ամփոփել է 1987 տեղամասի արդյունքներ. խորհրդարան անցնում է 4 ուժ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 3-ի ժամը 10:10-ի դրությամբ էլեկտրոնային եղանակով ստացել և ամփոփել է 1987 ընտրատեղամասերի արդյունքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախնական արդյունքները փաստում են, որ Ազգային ժողով մուտք գործելու անհրաժեշտ նվազագույն շեմը հաղթահարել է չորս ուժ: Առաջատարը ՀՀԿ-ն է:
«Ելք» դաշինք՝7.75 %
«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն՝0.94 %
«Հայկական վերածնունդ» կուսակցություն՝3.71 %
«Ծառուկյան»դաշինք՝27.35 %
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինք՝1.65 %
Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝49.19 %
Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝0.75 %
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք՝2.07 %
Հայ հեղափոխական դաշնակցություն՝6.60 %:
Ապրիլի 2-ին Հայաստանի 13 ընտրատարածքներում գործել է 2009 ընտրատեղամաս:
