Արցախ

Արցախում իսլամական, պարսական կոթողների նկատմամբ խնամքով են վերաբերվում. լուսանկարներ «Վերին մզկիթի» պեղումներից

1 րոպեի ընթերցում

Արցախում իսլամական, պարսական կոթողների նկատմամբ խնամքով են վերաբերվում. լուսանկարներ «Վերին մզկիթի» պեղումներից

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ: Իսլամական, պարսական կոթողների նկատմամբ Արցախի Հանրապետությունում ցուցաբերվում է խնամքով վերաբերմունք, հուշարձանների վերականգնումները կատարվում են ամենայն ճշգրտությամբ: Արցախցիների հոգատար վերաբերմունքի մասին, ըստ Արցախի «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական գծով փոխտնօրեն, Շուշիի «Վերին մզկիթի» հնագիտական արշավախմբի ղեկավար Նժդեհ Երանյանի, վկայում է այն հանգամանքը, որ մզկիթն արդեն մեկ անգամ վերականգնվել է: Այս անգամ հուշարձանի տարածքում մարտի 21-ից իրականացվող հնագիտական պեղումները կտևեն մեկ ամիս:

«Այս մզկիթը կառուցվել է 1883 թվականին՝ իրանցի ճարտարապետ Կարբելի սեֆի Խանի նախագծով։ Խորհրդային տարիներին մզկիթը ձևափոխվել էր պատմաերկրագիտական թանգարանի: Այդ ուսումնասիրությունները թույլ են տալու ավելի ճիշտ կատարել հուշարձանի վերականգնման աշխատանքը: Պեղումների արդյունքում հնարավոր կլինի հստակ պատկերացում կազմել մզկիթի պատմական միջավայրի մասին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Երանյանը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում