ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Կառավարությունը երեք տարի ժամկետով հետաձգեց«Ռուսալ Արմենալ» ՓԲԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ ներդրումային ծրագիրն ուղղված էփայլաթիթեղի արտադրության ընդլայնմանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, արտոնությունը կտարածվի 423 մլն դրամ արժողությամբ սարքավորումների խմբաքանակի վրա (մոտ 870 հազար դոլար)։
«Primetals Technologies Limited» համակարգը թույլ կտա մեծացնել փայլաթիթեղի արտադրությունը եւս 5600 տոննայով։ Արդյունքում ձեռնարկությունում եւս 4 աշխատատեղ կստեղծվի՝ 389 հազար դրամ (մոտ 800 դոլար) միջին աշխատավարձով։