Տնտեսություն

Սկիզբ է դրվել Սյունիքում ազատ տնտեսական գոտու ստեղծման գործընթացին

2 րոպեի ընթերցում

Սկիզբ է դրվել Սյունիքում ազատ տնտեսական գոտու ստեղծման գործընթացին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության նիստում մարտի 30-ին քննարկվեց և հավանության արժանացավ Սյունիքում՝ ԻԻՀ սահմանագծին, ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին որոշումը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու գործարկումը կնպաստի արդյունավետ տրանսպորտալոգիստիկ և արդյունաբերական հաբի ստեղծմանը, մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը, կխթանի արտասահմանյան կապիտալի ներհոսքը ՀՀ, կնպաստի ԻԻՀ հետ տնտեսական կապերի ամրապնդմանը, ՀՀ տնտեսական ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը:

ԱՏԳ ընդհանուր տարածքը կկազմի մոտ 32 հա։ Ծրագրի իրականացումը ենթադրում է փուլային սկզբունք: Առաջին իսկ տարում նախատեսվում է շուրջ 3 մլն ԱՄՆ դոլարի ներդրում կազմակերպչի կողմից, որի արդյունքում կստեղծվեն նվազագույն անհրաժեշտ ենթակառուցվածքները և հնարավոր կլինի արդեն այս աշնանը մեկնարկել ԱՏԳ-ի գործունեությունը։

Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտին ստեղծվում է պետություն-մասնավոր հատված համագործակցության բանաձևով։ Պետության մասնակցությունը ծրագրի իրականացմանը լրացուցիչ ազդակ կհանդիսանա ԱՏԳ-ում գործունեություն իրականացնելու համար հետքրքրված ընկերությունների համար։

Սյունիքում ազատ տնտեսական գոտին կընդգրկի թույլատրված ոլորտների բավականին լայն շրջանակ։ Ազատ տնտեսական գոտու գործունեության ընթացքում ակնկալվում է ներգրավել մինչև 120 շահագործողների՝ հիմնականում օտարերկրյա, որոնց համախառն ներդրումները կկազմեն շուրջ 350-400 մլն ԱՄՆ դոլար և որոնք կարտահանեն միջին տարեկան շուրջ 100 մլն դոլարի արտադրանք և գործունեության տարիների ընթացքում կստեղծեն 2500-ից ավելի նոր աշխատատեղեր: Շահագործողների ներգրավման համար թիրախային ուղղություններն են ԵԱՏՄ երկրները, Իրանը և Մերձավոր Արևելքը, ԵՄ երկրները:

ՀՀ ֆինանսների եւ ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարարները քննարկել են առկա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Տնտեսություն

ՀՀ ֆինանսների եւ ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարարները քննարկել են առկա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 26/06/24

Ասիական ինդեքսներ - 26/06/24

Տնտեսություն

Ասիական ինդեքսներ - 26/06/24

Եվրոպական ինդեքսներ- 25/06/24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ- 25/06/24

Ամերիկյան ինդեքսներ- 25/06/24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներ- 25/06/24

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են- 25/06/24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են- 25/06/24

Նավթի գները նվազել են- 25/06/24

Տնտեսություն

Նավթի գները նվազել են- 25/06/24

Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ և նրա հետ եղբայրական հարաբերություններով. Օվերչուկ

Քաղաքականություն

Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ և նրա հետ եղբայրական հարաբերություններով. Օվերչուկ

ԵԱՏՀ-ն երեք տարով զրոյացրել է ԵԱՏՄ կոկոսի փաթիլների ներմուծման մաքսատուրքը

Տնտեսություն

ԵԱՏՀ-ն երեք տարով զրոյացրել է ԵԱՏՄ կոկոսի փաթիլների ներմուծման մաքսատուրքը

Հայտնի են «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» ծրագրի դրամաշնորհի հաղթողները

Տնտեսություն

Հայտնի են «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» ծրագրի դրամաշնորհի հաղթողները

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հինգ ամսում աճել է 11.2 տոկոսով

Տնտեսություն

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հինգ ամսում աճել է 11.2 տոկոսով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում