Տիգրան Սարգսյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են ԵԱՏՄ զարգացման արդիական խնդիրները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 13-ին կայացել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի հանդիպումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի արտաքին գերատեսչության պաշտոնական կայքը, հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ զարգացման արդիական խնդիրներ, ինչպես նաև երրորդ երկրների ու միավորումների հետ Միության հարաբերությունների խորացման հարցեր:

Ողջունելով Տիգրան Սարգսյանին՝ Սերգեյ Լավրովը շեշտել է, որ Միության անդամ երկրների ղեկավարների, ինչպես նաև արտաքին գործերի նախարարների կողմից ընդունվել են մի շարք որոշումներ, որոնք ուղղված են միջազգային կառույցներում ԵԱՏՄ և ԵՏՀ գործունեության արտաքին քաղաքական աջակցությանը՝ նպատակ ունենալով ամրապնդել կառույցի միջազգային հեղինակությունը:

«Այս աշխատանքը մեզ համար խիստ կարևոր է: Ամբողջ աշխարհում ինտեգրացիոն գործընթացների աճ է, հատկապես տարածաշրջանային ինտեգրման առումով: Մենք ամբողջովին կողմ ենք այդ գործընթացների զարգացմանն ու աճին՝ հասկանալով նաև, որ խիստ կարևոր է միասնական գլոբալ համակարգի պահպանումն, այդ թվում Առևտրի միջազգային կազմակեպության շրջանակներում: Հարցերը շատ են: Կրկնում եմ, ՌԴ արտաքին գործերի նախարարության համար գերակա է մեր աշխատանքի արտաքին քաղաքական ու դիվանագիտական չափումը: Ինձ համար խիստ կարևոր կլինի այսօր Ձեզ հետ այդ ամենի մասին զրուցելը»,- նշել է Սերգեյ Լավրովը:

Տիգրան Սարգսյանն իր հերթին նշել է, որ ԵԱՏՄ արտաքին առևտրային գործունեությունը նոր թափ է ստանում, միավորման նկատմամբ հետաքրքրությունը բարձ է: «Մենք անընդհատ նոր հայտեր ենք ստանում առևտրատնտեսական հարաբերությունների հաստատման մասին: Առաջին հերթին հետաքրքրություն կա՝ կապված ազատ առևտրի գոտիների վերաբերյալ համաձայնագրեր կնքելու հետ, և այդ տեսակետից մեր առջև կանգնած առաջնային խնդիրն է՝ նախանշել արտաքին տնտեսական գործունեության առաջնահերթությունները և այն երկրները, որոնց հետ մենք առաջին հերթին պետք է ծավալենք առևտրատնտեսական փոխհարաբերություններ: Այս տեսանկյունից մեր միջազգային կառույցի գործունեության կոորդինացումն արտաքին գործընկերների հետ, ինչպես նաև արտաքին գործերի նախարարությունների գործունեության կոորդինացումը մեզ համար առաջնային նշանակություն ունեն: Շնորհակալ ենք այդ գերակայությունները համատեղ քննարկելու հնարավորության համար»,- հավելել է Տիգրան Սարգսյանը:

Հայերեն Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով