Տնտեսություն

Հայաստանում ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների գներն ավելացել են

1 րոպեի ընթերցում

Հայաստանում ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների գներն ավելացել են

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2017 թվականի փետրվարին հունվարի համեմատ ոչ ալկոհոլային խմիչքների գների ինդեքսն ավելացել է 0,1 տոկոսով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, սուրճի գները փետրվարին հունվարի համեմատ նվազել են 0,1 տոկոսով: Թեյի գներն ավելացել են 0,7 տոկոսով: Փետրվարին հունվարի համեմատ 0,4 տոկոսով ավելացել են կակաոյի և շոկոլադի փոշու գները:

Հանքային կամ աղբյուրի ջրի գներն ավելացել են 0,1 տոկոսով: Փետրվարին հունվարի նկատմամբ 0,6 տոկոսով ավելացել են զովացուցիչ ըմպելիքների գները: Մրգահյութերի և բանջարեղենի հյութերի գնաճը փետրվարին հունվարի համեմատ կազմել է 0,4 տոկոս:

Ալկոհոլային խմիչքների գները փետրվարին հունվարի համեմատ ավելացել են 0,2 տոկոսով:

Այս ապրանքախմբում նվազել է միայն գարեջրի գինը՝ 0,2 տոկոսով: Էթիլային սպիրտի, օղու, սպիրտային խմիչքների, գինու, խաղողի գինու և լիկյորի գներն ավելացել են 0,3 տոկոսով, իսկ թնդեցված գինու գնաճը կազմել է 0,1 տոկոս:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում