Քաղաքականություն

ՀՀ Վարչապետի մասնակցությամբ քարոզչական հոլովակը մեծ տարածում է ստանում սոցիալական ցանցերում

1 րոպեի ընթերցում

ՀՀ Վարչապետի մասնակցությամբ քարոզչական հոլովակը մեծ տարածում է ստանում սոցիալական ցանցերում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության քարոզարշավի «Փոխենք աշխարհը» երգը և տեսահոլովակը վիրուսային տարածում է ստանում սոցիալական ցանցերում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երգը կատարում է «Ռեինկարնացիա» խումբը, տեսահոլովակում հարվածային գործիքները նվագում է ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը։ Տեսահոլովակում նկարահանվել են նաև տարբեր բնագավառների հայտնի մարդիկ՝ երաժիշտ Նարեկ Հախնազարյանը, բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, գյոսմայստեր Լևոն Արոնյանը, այլոք։

ՀՀԿ-ի պաշտոնական նախընտրական էջն է lovearmenia.am-ը, գործում է նաև համապատասխան ֆեյսբուքյան էջը։ Կուսակցության նախընտրական կարգախոսն է ՝ «Անվտանգություն և առաջընթաց»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում