Հասարակական

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամում արդեն 393 մլն 719 հազար 929 դրամ է հավաքագրվել

1 րոպեի ընթերցում

 «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամում արդեն 393 մլն 719 հազար 929 դրամ է հավաքագրվել

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի՝ արդեն իսկ հասանելի www.1000plus.am կայքէջի միջոցով հնարավոր է նվիրատվություններ կատարել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի համաձայն ստեղծված «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստի ժամանակ այս մասին տեղեկացրեց ՀՀ Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանը, ով նիստի ընթացքում ընտրվեց հիմնադրամի տնօրեն:

Նա նշեց, որ բացի կայքէջից կա եւս մեկ ճանապարհ կամավոր նվիրատվություն անելու համար: «Երկրորդը բանկային փոխանցումն է: Կենտրոնական բանկում արդեն իսկ հրապարակված են համապատասխան հաշիվները՝ բացված չորս արժույթով: Աշխատանք է տարվում նաեւ բջջային օպերատորների հետ, որպեսզի մարդիկ կարողանան նաեւ հաղորդագրությունների միջոցով նվիրատվություն անել»,-ներկայացրեց նա:

Հիմնադրամի կայքէջում հրապարակված են արդեն հավաքագրված միջոցները՝ 393 մլն 719 հազար 929 դրամ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում