Արցախի ԱԺ նախագահը ՌԴ պատվիրակների հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցեր

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը փետրվարի 21-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնությունից ժամանած գիտական, քաղաքական, հասարակական ու լրագրողական ոլորտների մի շարք ներկայացուցիչների, ովքեր դիտորդական առաքելությամբ մասնակցել են փետրվարի 20-ին կայացած Սահամանդրության հանրաքվեին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, խորհրդարանի նախագահը, ողջունելով հյուրերին, նշել է, որ վերջին օրերին հնարավորություն է ունեցել հանդիպելու տարբեր երկրներից ժամանած դիտորդական խմբերի հետ և ուրախ է, որ բոլորը դրական են գնահատել Արցախում կազմակերպված հանրաքվեն:

«Ես, որպես միջազգային դիտորդ, մասնակցել եմ նաև 2015 թվականի խորհրդարանական ընտրություններին և շատ տպավորված էի ժողովրդավարության այն մակարդակով, որը դուք ունեք ձեր երկրում: Այս հանրաքվեով դուք ևս մեկ անգամ ապացուցեցիք դա: Մի բան հստակ է. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացել է որպես պետություն»,- ընդգծել է ԱՊՀ երկրների ինստիտուտների Եվրասիական ինտեգրման բաժնի վարիչ Վլադիմիր Եվսեևը:

Շարունակելով գործընկերոջ խոսքը՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ալեքսանդր Սկակովը նկատել է, որ մարդիկ հանրաքվեին մասնակցում էին բարձր տրամադրությամբ և վստահ էին իրենց կատարած ընտրության և ազատ կամարտահայտության հարցում:

Անդրադառնալով Արցախում տիրող ընդհանուր իրավիճակին՝ հյուրերը նշել են, որ եղել են այն բնակավայրում, որտեղ Թալիշ գյուղի բնակիչները ապաստանել են ապրիլյան իրադարձություններից հետո, և զարմանալիորեն հիացել են, թե ինչպես են նրանք պատրաստակամություն հայտնում վերականգնել հարազատ գյուղը:

Քննարկվել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող մի շարք այլ հարցեր:

Հանդիպմանը մասնակցել է Ռուսաստանի Դաշնությունում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը:

Հայերեն Русский

Ֆլորենցիայում անձրևաջուրը թափանցել է Պալացո Պիտտի, որտեղ Ժամանակակից արվեստի պատկերասրահի որոշ սրահներ փակվել են

Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի բենզալցակայաններում վառելիքի գները անտանելի է անվանել

Օլիմպիադա-2026. Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը հաղթեցին երկրորդ տուրում ևս

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի Ուկրաինա

Քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը

Մինսկի փողոցում կլինեն նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր

Գերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքում

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Բրազիլի դեսպանի հետ

Ֆրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացել

Շոտլանդիան շրջակա միջավայրի հետ կապված մտահոգությունների պատճառով դադարեցրել է ԱԲ խոշոր տվյալների կենտրոնների հաստատման ծրագիրը