ԼՂՀ ԱԳ նախարարը և Աբխազիայի դիտորդներն ընդգծել են երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակը
1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն փետրվարի 20-ին ընդունել էԱբխազիայի Հանրապետության Ժողովրդական Ժողովի-Խորհրդարանիփոխխոսնակ Էմմա Գամիսոնիային և ԺողովրդականԺողովի-ԽորհրդարանիպատգամավորներԱխրա Պաչուլիային և Լևոն Գալուստյանին, ովքեր Արցախ էին ժամանել միջազգային դիտորդական առաքելությամբ` մասնակցելու ԼՂՀ նոր սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են ԱրցախիՀանրապետության և Աբխազիայի Հանրապետության միջև հաստատված հարաբերությունների բարձր մակարդակը, երկուստեքվճռականություն են հայտնել շարունակել ջանքերը՝ ուղղված երկու երկրների և նրանց ժողովուրդների միջև ավանդաբար ձևավորված սերտ բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացմանն ու ընդլայնմանը։