Քաղաքականություն

Զարուհի Փոստանջյանը դադարեցնում է անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը

2 րոպեի ընթերցում

Զարուհի Փոստանջյանը դադարեցնում է անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարել է «Ժառանգություն» կուսակցությունը լքելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պատգամավորը «Ֆեյսբուք»-ի իր էջի միջոցով հայտարարություն է տարածել, որում հայտնել է «Ժառանգություն»-ը լքելու մասին:

«Հարգելի «Ժառանգություն» կուսակցության անդամներ, ակնհայտ փաստ է «Ժառանգություն» կուսակցության սկզբունքային, գաղափարական և ծրագրային խզումը իր հռչակած և անցած քաղաքական ուղու հետ, ինչը հանգեցրել է հրաժարման կուսակցության կողմից ընդունված սկզբունքներից, գաղափարախոսությունից, ծրագրից: Քաղաքական գործունեություն իրականացնելու համար վերը նշված փաստը դարձրել է անհամատեղելի իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը: Հայտնում եմ ձեզ, որ դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը: Միևնույն ժամանակ` բարձր եմ գնահատում շուրջ տասնամյա համատեղ աշխատանքը միասին անցած ճանապարհը»,- ասված է հայտարարության մեջ:

«Ժառանգություն» կուսակցությունը Ազգային ժողովի ընտրություններին դաշինքով մասնակցելու որոշում է կայացրել, ինչին ի սկզբանե դեմ էր Զարուհի Փոստանջյանը: Կուսակցության վարչության մի քանի նիստերի ընթացքում նա կտրականապես դեմ է արտահայտվել ընտրություններին դաշինքով մասնակցելու տարբերակին: Նա կողմ է արտահայտվել ընտրություններին կամ միայնակ, կամ ընդհանրապես չմասնակցելու տարբերակին: Ի վերջո, բանակցությունների արդյունքում «Ժառանգություն»-ը մաս կազմեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որպեսզի Զարուհի Փոստանջյանը լքի կուսակցությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում