Քաղաքականություն

Էդվարդ Նալբանդյանը Սերգեյ Լավրովի հետ կքննարկի ԼՂ հակամարտությունը

1 րոպեի ընթերցում

Էդվարդ Նալբանդյանը Սերգեյ Լավրովի հետ կքննարկի ԼՂ հակամարտությունը

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը ՌԴ կատարելիք այցի շրջանակներում հանդիպում կունենա ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Փետրվարի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Այդ այցը հայ-ռուսական հագեցած երկխոսության շարունակությունը կլինի, որը միտված է քաղաքական, առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում երկու երկրների դաշնակցային փոխգործակցությունը զարգացնելուն»,- ասաց Զախարովան:

Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցեր և արտաքին քաղաքական արդական թեմաներ` ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: «Հատուկ ուշադրություն կհատկացվի ընդհանուր ինտեգրացիոն միություններում և այլ միջազգային կազմակերպություններում փոխգործակցության խնդիրներին»,- հավելեց Մարիա Զաքխարովան:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում