Միրզոևի օրինակը դրական իմաստով վարակիչ է Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների համար. Վարդան Ոսկանյան

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը հատկապես վերջին շրջանում զգալիորեն ավելացրել է բռնաճնշումներն այդ երկրի տարածքի տեղաբնիկ ժողովուրդների նկատմամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, Վարդան Ոսկանյանը` անդրադառնալով ՀՀ իշխանություններից ժամանակավոր ապաստան խնդրելու Ադրբեջանի քաղաքացի Շահին Միրզոևի քայլին: «Շահին Միրզոևի` Հայաստանից ապաստան խնդրելը պայմանավորված է հատկապես թալիշական հասարակական-քաղաքական գործիչների, թալիշ լրագրողների ու ընդհանրապես թալիշ ժողովրդի պատմության խնդիրներն արծարծող ցանկացած անձի հանդեպ կիրառվող բռնաճնշումներով: Նշված գործիչը Ադրբեջանի տարածքում ենթարկվել է պարբերական հալածանքների, հալածանքներ են կիրառվել նաև նրա ընտանիքի անդամների նկատմամբ: Հետևաբար, այլ ելք չի մնացել, քան ապաստան փնտրելը»,-ասաց Ոսկանյանը:

Նա հավելեց, որ այս իմաստով գործընթացը զարգանում է չափազանց հետաքրքիր ելևէջներով, և ադրբեջանական հանրապետության տարածքի տեղաբնիկ ժողովուրդները շատ հաճախ ՀՀ-ն դիտարկում են որպես տարածաշրջանային կարևոր երկիր, որը կարող է որոշակի օժանդակություն տրամադրել նրանց առնվազն տեղեկատվական դաշտում` բարձրաձայնելով Ադրբեջանում առկա վիճակի մասին և այնտեղ բնակվող տեղաբնիկ ժողովուրդների նկատմամբ ձուլման քաղաքականության, բռնաճնշումների վերաբերյալ: «Կարծում եմ, որ այս հանգամանքը Հայաստանի համար ստեղծում է բոլորովին նոր դերակատարության հնարավորություն: Դերակատարում, որը ենթադրում է ոչ միայն Ադրբեջանի նկատմամբ ճնշումներ բանեցնել ուղղակիորեն, այլ նաև հանդես գալ Ադրբեջանում բոլոր իրավազուրկների իրավունքների մասին բարձրաձայնող երկրի տեսանկյունից: Այս իմաստով Հայաստանն առաջիկայում կարող է ստանձնել չափազանց կարևոր դերակատարություն մեր տարածաշրջանում` ըստ էության ստանալով Հարավային Կովկասում իր ազդեցությամբ բոլորովին նոր կարգավիճակ»,- ասաց իրանագետը:

Վարդան Ոսկանյանը կարևորում է նաև այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունը նման դեպքերին մոտենում է նախ մարդասիրական նկատառումներով այն դեպքում, երբ Ադրբեջանը դրանք օգտագործում է քարոզչական նպատակներով: «Այսինքն, եթե դուք հետևելու լինեք գործընթացներին, կոնկրետ անձի մարդասիրական իրավունքներն են առաջնային պլանում: Մասնավորապես, բուժօգնության տրամադրում նրա հիվանդ կնոջը, համապատասխան օժանդակություն, որպեսզի այդ մարդիկ մեր երկրում իրենց զգան ինչպես հարկն է և նման դեպքերը չի օգտագործվում քարոզչական նպատակներով: Այս իմաստով ես կարծում եմ, որ Շահին Միրզոևի օրինակը դրական իմաստով կարող է վարակիչ լինել նաև Ադրբեջանում բնակվող ոչ միայն թալիշների, այլ ընդհանրապես այդ երկրի քաղաքացիների համար, ովքեր ակնհայտորեն պետք է հասկանան, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կա մի խոշոր տարբերություն: Եթե ադրբեջանական պետությունը վարում է ցինիզմի վրա հիմնված քաղաքականություն, ապա Հայաստանն առաջնորդվում է բացառապես մարդասիրական սկզբունքներով, իսկ դրա վառ ապացույցն է հենց Միրզոևի դեպքը, երբ մարդուն ապաստան է տրամադրվում` ելնելով բացառապես մարդասիրական նկատառումներից»,- ընդգծեց իրանագետը:

Նրա խոսքով` Ադրբեջանում, չնայած ալիևյան ստահոդ քարոզչությանը, բնակչության շրջանում տիրող տրամադրությունները չափազանց բացասական են: Ըստ էության, գործ ունենք բոլորովին այլ իրավիճակի հետ, քան ներկայացնում է Բաքվի քարոզչամեքենան: Խոսքն ընդհանրապես Ադրբեջանի ողջ բնակչությանը և հատկապես այդ երկրում ապրող տեղաբնիկ ժողովուրդներին` թալիշների, լեզգիների, կովկասյան պարսիկների, թաթերի մասին է:

Հայաստանի իշխանություններին է դիմել Շահին Միրզոևը՝ խնդրելով իրեն տրամադրել ժամանակավոր ապաստան, քանի որ հանդիսանալով Թալիշական մշակույթի խորհրդի անդամ, Թալիշական ազատագրական շարժման մասնակից, «Թոլիշի Սադո» թերթի թղթակից ստիպված է եղել փախչել Ադրբեջանից՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ բռնաճնշումների ու նրանց իրավունքների կոպտագույն ոտնահարումների պատճառով, և ընտանիքով ժամանել Հայաստան։

Հայերեն English

Եվրամիության օգնությամբ հայկական ծաղիկները կարտահանվեն Լատվիա. քննարկումներ կան նաև Նիդեռլանդների հետ

Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի

Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg

Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում

ԵՄ-ն ավելի քան 50 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ռուսական սահմանափակումների ֆոնին

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը

Շիրակի մարզում աշնանացան ցորենի մշակության համար կտրամադրվի ավելի քան 1 միլիարդ դրամ փոխհատուցում

«RISE 2026». Փաշինյանը ծանոթացավ ռազմարդյունաբերական արտադրանքին

Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք

Արման Թաթոյանը համոզված է, որ հզոր պետություն ունենալու հիմքում հզոր գիտությունն է