Լիբանանի զբոսաշրջության նախարարը հորդորել է հարգել հայկական համայնքի յուրահատկությունները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Գիդանյանը հայտարարել է, որ պետք է հարգել հայկական համայնքի յուրահատկությունները, երբ խոսք է գնում նոր ընտրական օրենքի մասին, որը պահպանում է ներկայացվածության հավասարությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը:

Գիդանյանը նշել է, որ նոր ընտրական օրենքը հավանության կարժանանա քաղաքական գործիչների մեծ մասի կողմից: Նախարարն ընդգծել է խորհրդարանական ընտրությունների կարևորությունը` հույս հայտնելով, որ հայ պատգամավորները կընտրվեն հայերի քվեներով:

Նա փաստել է, որ հայերը վերջին 25 տարվա ընթացքում մեկուսացված են եղել: Գիդանյանը կոչ է արել բոլոր քաղաքական գործիչներին ընդունել այնպիսի ընտրական օրենք, որը կապահովի լիբանանյան հանրային բոլոր շրջանակների հավասար ներկայացվածությունը: Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է Դաշնակցություն կուսակցությունը:

Հայերեն English Русский

Փաշինյանը բացառում է, որ իշխող ուժի ներկայացուցիչները որևէ ձևով ներգրավված լինեն ընտրախախտումների մեջ

Ընտրություններ-2026. 533 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 51.13 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.34 տոկոսը

Մենք կշարունակենք ԵՄ-ի հետ մերձեցումը և մասնակցությունն ու անդամակցությունը ԵԱՏՄ-ին․ Նիկոլ Փաշինյան

Մենք պետք է ինստիտուցիոնալացնենք Ադրբեջանի հետ խաղաղությունը, Թուրքիայի հետ սահմանը պետք է բացվի․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հետընտրական զարգացումների հավանականություն չի տեսնում

Պատերազմի եռագլուխ լրտեսական կուսակցությունը պետք է արմատախիլ արվի Հայաստանից․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը բացառել է քաղաքացիների ազատ կամարտահայտման նկատմամբ իշխանության ապօրինի ներգործությունը

Փաշինյանի խոսքով` «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է ընտրություններում և միանձնյա կձևավորի կառավարություն

Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ

Ընտրություններ-2026. 314 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 54.87 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 22.08 տոկոսը