Հասարակական

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հաջորդ ուստարին կմեկնարկի Դիլիջանում

2 րոպեի ընթերցում

 Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հաջորդ ուստարին կմեկնարկի Դիլիջանում

ԴԻԼԻՋԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը այս տարվա սեպտեմբերի 1-ից կգործի Դիլիջանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Տավուշի մարզում սահմանամերձ գյուղերի և գյուղական համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«ՊԵԿ-ի դպրոցը, որը փոխանցվեց պետգույքի կառավարման վարչությանը, այժմ իմ խնդրանքով փոխանցվում է պաշտպանության նախարարությանը` Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն այնտեղ տեղափոխելու նպատակով: Վստահ եմ, որ սեպտեմբերի 1-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում բացվելու է Հայաստանի ամենալավ և մրցունակ ավագ դպրոցը ապագա սպաների համար»,- ընդգծեց նախարարը:

Վիգեն Սարգսյանի խոսքով՝ դպրոցում կստեղծվեն լավագույն պայմաններն այն մարդկանց համար, ովքեր ընտրում են ռազմական կրթությունը:

«Մեր խնդիրն է, որպեսզի այս դպրոցը դառնա գրավիչ բոլոր աշակերտների համար: Այստեղ լինելու են ամենալավ պայմաները և՛ մարզական, և՛ կենցաղային առումով: Այս ամենը կլինի բացարձակապես անվճար, և մեծ խթան կհանդիսանա այստեղ սովորել ցանկացողների համար ինչպես այս, այնպես էլ հարևան մարզի աշակերտների համար»,- ասաց պաշտպանության նախարարը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում