Արցախի դեմ ցանկացած ագրեսիա հայության համար դիտարկվում է որպես հայրենական պատերազմ. Բակո Սահակյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 21-ին մասնակցել է պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին` նվիրված 2016թ. արդյունքների ամփոփմանը եւ 2017թ. անելիքներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Իր ելույթում երկրի ղեկավարն անդրադարձել է բանակաշինության գործընթացին, նշել ձեռքբերումներն ու առկա խնդիրները՝ 2016 թվականին իրականացված աշխատանքները ընդհանուր առմամբ գնահատելով բավարար:

Նախագահի բնութագրմամբ՝ 2016 թվականը ռազմաքաղաքական առումով եղել է շատ բարդ եւ մեր ժողովրդի պատմության մեջ է մտել որպես Ապրիլյան քառօրյա պատերազմի տարի: «Այս պատերազմը ակնհայտորեն վեր հանեց ինչպես մի շարք հիմնարար զարգացումներ ռազմաքաղաքական եւ բարոյահոգեբանական հարթություններում, այնպես էլ մեր անելիքները եւ անհրաժեշտ քայլերի իրականացումը նոր մարտահրավերներին արդյունավետորեն դիմակայելու համար»,- ընդգծել է Բակո Սահակյանը:

Նախագահը նշել է, որ ապրիլյան դեպքերը ցույց տվեցին մեր պաշտպանության բանակի բարձր մարտունակությունը, հայրենիքի անկախությունը, ազատությունն ու արժանապատվությունը պաշտպանելու մեր ժողովրդի, ողջ հայության վճռականությունը, օրհասական պահերին միավորվելու ունակությունը եւ այն, որ Արցախի դեմ ցանկացած ագրեսիա հայության համար դիտարկվում է որպես հայրենական պատերազմ:

Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարին ու բանակի բարձրագույն սպայական անձնակազմին` զինված ուժերի առջեւ ծառացած խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ:

Նիստին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հայերեն العربية English Русский

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա

Հոգեբուժարանում հաշվառված անձը կասկածվում է 29-ամյա երիտասարդին դանակահարելու և սպանելու մեջ․ Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին

Ընդդիմադիրները փողոցում ներկայացրել են իրենց համախմբման օրակարգը, Ռուբինյանը նրանց մեղադրել է ՀՀ անկախության դեմ պայքարելու մեջ

Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կոնկրետ արդյունքներ կտա

ՀՀ ԶՈՒ ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների սպառազինությանը

Փաշինյանը ցավակցել է Կրակովում կրակոցների հետևանքով զոհերի ընտանիքներին

Հայաստանի լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումներ կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով

Փաշինյանը պատարագի է մասնակցել Նորավանքում

Վարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներն ու օգնություն ցույց տվել քաղաքացիներին