Քաղաքականություն

Շավարշ Քոչարյանը բացահայտել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցչի նշանակման հետաձգման պատճառը

2 րոպեի ընթերցում

Շավարշ Քոչարյանը բացահայտել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցչի նշանակման հետաձգման պատճառը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ռոտացիոն կարգով պետք է նշանակվի Հայաստանի ներկայացուցիչը. Նիկոլայ Բորդյուժային փոխարինած Վալերի Սեմերիկովը ժամանակավոր պաշտոնակատար է: Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

«Հասկանանք` ինչ է կատարվել: Ընդունվել է որոշում, համաձայն որի, ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է ռոտացիոն կարգով փոխարինվի և, բնական է, եթե ռոտացիան ուժի մեջ է մտնում, համաձայն ռուսական այբուբենի՝ առաջին պետությունը Հայաստանն է: Երևանում, երբ տեղի ունեցավ ՀԱՊԿ գագաթաժողովը, չեղավ կոնսենսուս և ժամանակ պահանջվեց որոշման համար: Հաջորդ հանդիպմանն էլ չի եղել Բելառուսի նախագահը, ինչը հնարավորություն չի տվել որոշում կայացնել: Արդյունքում, հունվարի 1-ից նշանակվել է ոչ թե գլխավոր քարտուղար, այլ ընդամենը պաշտոնակատար և մոտակա գագաթնաժողովը պետք է այդ հարցում հստակություն մտցնի», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Շավարշ Քոչարյանը:

Դիտարկմանը, թե տպավորություն է, որ Բելառուսն ու Ղազախստանը խոչընդոտում են ՀՀ ներկայացուցչի՝ քարտուղարությունը ստանձնելուն՝ Շավարշ Քոչարյանը պատասխանեց` Ղազախստանը չի խոչընդոտել: «Իսկ Բելառուսը խոչընդոտել է այնքանով, որ նախագահի չմասնակցելու պատճառով գագաթնաժողովին, հարցի լուծումը հետաձգվել է», - ասաց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում