Տնտեսություն

Երկաթուղու շինարարության տնօրինությունը լուծարվում է

1 րոպեի ընթերցում

Երկաթուղու շինարարության տնօրինությունը լուծարվում է

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ՀՀ Տրանսպորտի նախարարության երկաթուղու շինարարության տնօրինությունը օպտիմալացնելու նախագծին: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ նախարարության «Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերությունը, բացի հարավային երկաթուղու գծերի նախագծման և կառուցման նկատմամբ վերահսկողությունից չունի այլ գործառույթներ: Ներկայումս գործընկեր՝ կոնցեսիոներ «Ռոսիա ՖԶԷ» ընկերության հետ բանակցությունները անորոշ ժամանակով ձգձգվում են, ուստի նպատակահարմար է «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ն լուծարել:

Որոշմամբ նախատեսվում է աշխատանքից ազատել 13 աշխատակցի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում