Քաղաքականություն

Վիգեն Սարգսյանը հանդիպել է Հունաստանի նախագահին

1 րոպեի ընթերցում

Վիգեն Սարգսյանը հանդիպել է Հունաստանի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Հունաստանի նախագահին ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն է հայտնել պատմական ամուր հիմքի վրա ձևավորված երկու բարեկամ պետությունների հարաբերություններն ավելի ակտիվացնելու և խորացնելու վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հունաստանի ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանը վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում